• Вход
  • Регистрация
x
x

10 մեջբերում՝ Դավիթ Սամվելյանի «Ռոդենի ձմեռը» գրքից

2025-09-12

«Ռոդենի ձմեռը» Դավիթ Սամվելյանի չորրորդ գիրքն է «Լուսե Երազ», «Նա և նրա», «Արտագաղթած կարոտ» ժողովածուներից հետո: Գիրքը ներառում է պատմվածքներ ու էսսեներ, որոնց առանցքային թեմաներն են մարդկային բնավորությունների ու խառնվածքների հակադրությունները, «մութ ու ցուրտ տարիները», այդ օրերի կոլորիտը, մարդկանց պահվածքի ու ներաշխարհի, փոխհարաբերությունների փոփոխությունները տարիների ընթացքում:

Ձեզ ենք ներկայացնում 10 մեջբերում՝ Դավիթ Սամվելյանի «Ռոդենի ձմեռը» գրքից:

  • — Իսկ ես վախենում եմ: — Ինչի՞ց: -Վախենում եմ սիրեմ մեկին, բա որ կոտրի՞ ներսս։ — Բա որ դու կոտրե՞ս ինչ-որ մեկի ներսը… — Չէ՛, մե՛կ է, վախենում եմ։ — Ուղղակի վախենում ես սերդ նվիրել, ոչ թե սիրել. սերն ու վախն անհամատեղելի են։
  •  — Իսկ աչքե՞րը: Աչքերը մոռանալ լինո՞ւմ է: — Լինում է, եթե… — Եթեներ չկան, ես սիրում եմ աչքերդ… — Աչքերս, բայց ո՛չ ինձ: — Իսկ ի՞նչ եմ անում աչքերդ առանց քեզ…
  • Մատներիցդ գրքի հոտ եմ առնում. ձեռքերդ չլվանաս…
  • Եթե մարդուն ամեն օր հիշում ես, ներկա՞ է, թե՞ անցյալ կամ ուղղակի հիշողություն։ — Ապագա…
  • Հրաժեշտներ կան, որ լուռ են, հրաժեշտներ էլ կան՝ գրկախառնումով: Երկու դեպքում էլ գրկում ես հիշողություններդ: Հրաժեշտ կա ակամայից է ստացվում, հրաժեշտ էլ կա՝ անՀրաժեշտ է: Երբեմն էլ այնպես արագ ու անսպասելի են լինում հեռացումները, որ չես հասցնում անգամ հրաժեշտ տալ:
  • Երանի գնալդ գալուդ նման հեշտ լիներ, որ չկարոտեի…
  • Սերը սառնարանում դրված կարագի պես բան է: Պետք է հանել, թողնել մի քիչ հետ գա, հետո քսել հացին ու ուտել, վայելել: Աստիճանաբար, ընթացքում, պիտի զգաս համն ու օգտակարությունը:
  • Որքան էլ չուզենաս, որքան էլ ընդդիմանաս, կյանքում պահեր են գալիս, որ հեղաշրջում են քեզ, ներսդ տակնուվրա անում։ Մինչ այդ իմացածդ, ընդունածդ ճշմարտությունները, սկզբունքները վայրկյանների ընթացքում բախվում են իրականությանն ու փշուր-փշուր լինում։ Ու միշտ դրանում «օգնում» են մարդիկ։
  • …մեզ միշտ կյանքում թվում է, թե երջանիկ ենք, բայց պարզվում է` դատարկ բաների վրա ենք կառուցել մեր երջանկությունը: Թվում է` դժբախտ ենք, բայց երջանիկ լինելու համար բավականին շատ բան ունենք: Գրողը տանի այդ թվացյալ իրականությանը:
  • Ունեցածդ գրքերի մեջ երբեմն ամենաթանկն ու արժեքավորն է դառնում ոչ թե այն մեկը, որի բովանդակությունն է հոգեհարազատ կամ որում գրված նյութը մտնում ու խառնում է ուղեղիդ ամենափոքր ծալքերը, հեղափոխում կյանքդ, որի համար շատ գումար ես վճարել, այլ այն, որի մեջ գրված մաղթանքներն ու ցանկությունները, մաղթողն ու նվիրողը հենց արժեք ունեն քեզ համար:

Корзина

close Закрыть

Корзина пуста.

Всего 0

Корзина

Не зарегистрированы?

Регистрация в системе даст вам возможность заказывать понравившийся товар и размещать объявления

Зарегистрируйте новую учетную запись

Изменить пароль

close Закрыть
Вы зарегистрированы?

Авторизуйтесь, делайте заказы и размещаьте объявления

Уже зарегистрирован

Регистрация

close Закрыть

Регистрация

Вы зарегистрированы?

Авторизуйтесь, делайте заказы и размещаьте объявления

Уже зарегистрирован

  • НАШИ КНИГИ

  • Меню