Menu
Your Cart

Հայկական եկեղեցիներ (24 բացիկներ)

Հայկական եկեղեցիներ (24 բացիկներ)
Հայկական եկեղեցիներ (24 բացիկներ)
Հայկական եկեղեցիներ (24 բացիկներ)
Հայկական եկեղեցիներ (24 բացիկներ)
Հայկական եկեղեցիներ (24 բացիկներ)
Հայկական եկեղեցիներ (24 բացիկներ)
Հայկական եկեղեցիներ (24 բացիկներ)
24 բացիկներում տեղ են գտել Լևոն Լաճիկյանի գծանկարները՝ ընդհանուր պատկերացում տալով հայ եկեղեցական արվեստի զարգացման իրարահաջորդ փուլերի մասին։ Ուշագրավն այն է, որ նուրբ ու բարձրարվեստ կատարման շնորհիվ մեզ ծանոթ հուշարձանները կարծես նոր հնչեղություն են ստացել՝ դիտողին համակելով հոգևոր-զգացական տրամադրությամբ։ Գեղազարդ յուրաքանչյուր բացիկ գեղարվեստականից զատ ունի նաև ճանաչողական նշանակություն՝ շնորհիվ դրանց դարձերեսին զետեղված հակիրճ նկարագրականների։

Ճարտարապետությունը երկար ու ձիգ դարեր եղել է հայ մշակույթի կարևորագույն բնագավառը։ Սկսած մ․թ․ա․ 3-րդ հազարամյակից, երբ Հայկական լեռնաշխարհն ամբողջությամբ ընդգրկվեց մշակութային մեկ ընդհանրության մեջ, աստիճանաբար սկսեցին կազմավորվել կառուցողականզորեղ ավանդույթներ։
Հայկական ճարտարապետության ազգային կերպարը, սակայն, ձևավորվեց վաղ միջնադարում, երբ 301թ․ Հայաստանն աշխարհում առաջինն ընդունեց քրիստոնեությունը՝ որպես պետական կրոն։ Ըստ հայ հնագույն պատմիչների՝ Գրիգոր Լուսավորիչը և Տրդատ Գ թագավորը, ավերելով հեթանոսական տաճարները, նրանց մեծ մասի տեղում կառուցեցին առաջին քրիստոնեական եկեղեցիները՝ դրանով իսկ կապելով դարերով սրբագործված վայրերը նոր կրոնի հետ։
Արդեն IV-V դդ․ Հայաստանում ձևավորվեցին և VII դարում լայն տարածում ստացան կենտրոնագմբեթ եկեղեցիների բազմաթիվ տիպեր։ Այդ դարն, իրավամբ, համարվում է հայ ճարտարապետության Ոսկե դարը, երբ ստեղծվեցին Մաստարայի, Պտղնիի, Արուճի, Էջմիածնի Սբ․ Հռիփսիմե և Սբ․ Գայանե եկեղեցիները, Բագավանի ու Թալինի տաճարները, Հառիճավանքը և, իհարկե, հայկական ճարտարապետության գլուծգործոց Զվարթնոց տաճարը։
Զարգացած միջնադարի (IX-XIVդդ․) Հայաստանում ի հայտ են գալիս Անիի, Լոռու, Սյունիքի և Վասպուրականի ճարտարապետական դպրոցները, ասպարեզ իջնում Տրդատի, Մանվելի, Սիրանեսի ու Մոմիկի նման համբավավոր ճարտարապետներ։
Անթիվ-անհամար են մեր միջնադարյան եկեղեցիները։ Դարերի ընթացքում դրանք ենթարկվել են այն բոլոր փորձություններին, ինչ ողջ Հայաստանը և հայ ժողովուրդը․ քանդվել են, ավերվել հիմնահատակ, ապա և վերականգնվել ու նորոգվել՝ ծնունդ տալով նորերին նաև Հայաստանի սահմաններից շատ հեռու։ Իրենց բացառիկությամբ դրանցից շատերը դուրս են եկել ազգային մշակույթի շրջանակներից և դարձել համաքրիստոնեական ճարտարապետության ու արվեստի գլուխգործոցներ։
Հատկանիշներ
Կազմող (ներ) Մարիամ Լաճիկյան
Լեզու Հայերեն, անգլերեն
Էջաքանակ 25
Հրատ. տարեթիվ 2020
Տպագրություն Գունավոր
Չափս 16.5 x 12 սմ

Կարծիք հայտնել

Զգուշացում։ HTML նշումը չի ապահովվում: Կիրառեք սովորական տեքստ։
Վատ Լավ
Պաշտպանություն բոտերից
  • Պահեստում: առկա չէ
4000 AMD