Menu
Your Cart

Պարոն հինգ տոկոս (հայերեն)

Պարոն հինգ տոկոս (հայերեն)
Պարոն հինգ տոկոս (հայերեն)
Երբ 1955 թ. 86 տարեկանում Գալուստ Գյուլբենկյանը մահացավ, նա աշխարհի ամենահարուստ մարդն էր: Հանդիսանալով Iraq Petroleum-ի բաժնեթղթերի 5 տոկոսի սեփականատեր՝ նա մեծ ճանաչում էր ձեռք բերել նավթային աշխարհում և ստացել «Պարոն 5 տոկոս» մականունը։

Ստամբուլի հայ մեծահարուստ վաճառականի որդին շուրջ կես դար նավթային գործարքներ էր կնքում ամենաբարձր մակարդակով՝ թաքցնելով իր բիզնես հետաքրքրությունների խորհրդավոր շրջանակն ու կապերը ասիական ու եվրոպական կարտելների լաբիրինթոսում: Ծանոթ լինելով նավթային աշխարհի բոլոր նրբություններին և ունենալով բազմաթիվ կապեր՝ հաճախ նա դառնում էր գերտերութունների միջև ծագած խնդիրները լուծող։ Անգամ Ստալինն էր Գյուլբենկյանից խորհուրդ հարցնում՝ որպես պարգևատրություն ռեմբրանտներ նվիրելով հռչակավոր Էրմիտաժի թանգարանից: 

Չի եղել նավթարդյունաբերության ողջ պատմության մեջ որևէ այլ գործարար, որ այսքան ուժեղ ազդեցություն ունենար՝ այսքան մեծամասշտաբ և այսքան երկարատև: Ինչպե՞ս կարող էր մի մարդ, ով ոչինչ չգիտեր երկրաբանությունից և երբեք չէր եղել Իրաքում, Սաուդյան Արաբիայում կամ Պարսից ծոցի որևէ այլ երկրում, Միջին Արևելքի նավթարդյունաբերության մեջ հինգ տոկոսի հավակնություն ունենալ: Մեկ անգամ ապահովելով այս կապիտալը՝ ինչպե՞ս կարողացավ պահել այն և դառնալ երկրագնդի ամենահարուստ մարդը: Ինչպե՞ս կարողացավ ամոթխած այդ մենակյացը կամուրջ գցել Արևելքի և Արևմուտքի հակասությունների միջև, որն այսօր անհաղթահարելի է թվում:

Այս գիրքը բացահայտում է Գյուլբենկյանի բարդ ու բազմակի գոյությունը: Սա հրաշալի պատմություն է մի մարդու մասին, որ, ավելի, քան որևէ մեկը, օգնել է ձևավորել ժամանակակից նավթային արդյունաբերությունը:
Հատկանիշներ
Հեղինակ (ներ) Ջոնաթան Քոնլին
Թարգմանությունը Սիլվա Հովակիմյան
Լեզու Հայերեն
Էջաքանակ 432
Հրատ. տարեթիվ 2019
Տպագրություն Սև սպիտակ
ISBN 978-9939-75-431-4
Կազմ Կոշտ
Չափս 16.5 x 24 սմ

Կարծիք հայտնել

Զգուշացում։ HTML նշումը չի ապահովվում: Կիրառեք սովորական տեքստ։
Վատ Լավ
Պաշտպանություն բոտերից
  • Պահեստում: առկա չէ
7700 AMD