Հայարայի հեքիաթը տեղի է ունենում Հին Հայաստանի և հարևան երկրների սահմաններում՝ Բրոնզե ու Երկաթե դարերի անցումային շրջանում ստեղծված հորինված աշխարհում:
Հարանիան ու Արանիան հարևան ազգեր են, որոնք կիսում են աստվածներ, մշակույթ և ֆիզիկական հատկություններ: Նրանցից յուրաքանչյուրը ձգտում է ամրապնդել իր սահմանները: Արանիան մշտապես հակված է դեպի պատերազմները, իսկ Հարանիան գլխավորում է մի թագավոր, որը նախընտրում է նախնիներից Ժառանգած երկիրը շենացնել ու ամրապնդել միայն խաղաղ ճանապարհով:
...Երբ կրակներն իրենց ճանապարհին ամեն ինչ մոխրի են վերածում, բաժանված ազգերն ու խարխլված ընտանիքները պարտավորվում են միավորվել՝ փրկելու անմեղներին ու փյունիկի պես վերածնվելու պատերազմի մոխիրներից: