Menu
Your Cart

Երջանիկ երեխաների 7 սովորությունները

Երջանիկ երեխաների 7 սովորությունները
Երջանիկ երեխաների 7 սովորությունները
Երջանիկ երեխաների 7 սովորությունները
Երջանիկ երեխաների 7 սովորությունները
Երջանիկ երեխաների 7 սովորությունները
Երջանիկ երեխաների 7 սովորությունները
Երջանիկ երեխաների 7 սովորությունները
Երջանիկ երեխաների 7 սովորությունները
Երջանիկ երեխաների 7 սովորությունները
Երջանիկ երեխաների 7 սովորությունները
Երջանիկ երեխաների 7 սովորությունները
Երջանիկ երեխաների 7 սովորությունները
Երջանիկ երեխաների 7 սովորությունները
Երջանիկ երեխաների 7 սովորությունները
Երջանիկ երեխաների 7 սովորությունները

«Մարդկանց ամենաարդյունավետ 7 սովորությունները» և «Դեռահասների ամենաարդյունավետ 7 սովորությունները» գրքերում ներառված համամարդկային, հարատև արժեքներն ու սկզբունքները` արդեն նաև երեխաներին մատչելի լեզվով:

Գեղեցիկ նկարազարդումներով յոթ պատմություն, համակրելի հերոսներ և զվարճալի արկածներ, որոնք երեխաներին սովորեցնում են՝ ինչպես լինել նախաձեռնող, նպատակասլաց, մյուսների հանդեպ հարգալից, հավասարակշռված և․․․ երջանիկ։

Յոթ Կաղնի կոչվող գյուղում ձանձրալի պահեր չեն լինում: Ջամփեր անունով ճագարի հետ ֆուտբոլ խաղալը լինի, թե Ժանտաքիս Լիլիի հետ բանջարանոց մշակելը, բոլոր ընկերները միշտ էլ հաճելի զբաղմունք են ունենում՝ շարունակ նոր բաներ սովորելով։

Դե ուրեմն՝ հետևենք Յոթ Կաղնիի ընկերների արկածներին և բացահայտենք, թե ինչպես յուրաքանչյուր երեխա կարող է լինել երջանիկ երեխա:

Նախատեսված է 5-10 տարեկան երեխաների համար:


«Եթե յուրաքանչյուր երեխա մանկուց տիրապետեր «7 սովորություններին», աշխարհը դրախտային կդառնար: Շոնը գրել է մի գիրք, որը դրական հետք կթողնի մանուկ ընթերցողի հոգում: Ես հաճախ կվայելեմ այս գիրքը իմ բոլոր թոռների հետ»:

—Մարկ Վիկտոր Հանսեն «Հավով ապուր հոգու համար» #1 «Նյու Յորք թայմսի» բեսթսելեր շարքի համահեղինակ, «Կոտրելով միլիոնատիրոջ ծածկագիրը» և «Միլիոնատեր մեկ րոպեում» գրքերի համահեղինակ

«Մեծահասակները քաջածանոթ են «Մարդկանց ամենաարդյունավետ 7 սովորությունները» գրքին: Այժմ պատմությունների և հերոսների միջոցով Շոն Քովին ստեղծել է մի գիրք, որը օգուտ կբերի երեխաներին ամբողջ կյանքի ընթացքում»:

—Փոլ Դ. Հյուստըն Դպրոցների ադմինիստրատորների ամերիկյան ասոցիացիայի գործադիր տնօրեն

««Երջանիկ երեխաների 7 սովորությունները» կատարյալ միջոց է՝ աշխարհի տարբեր անկյուններում ապրող երեխաներին «7 սովորություններին» ծանոթացնելու համար: Յուրաքանչյուր պատմություն ոգեշնչող է և իմաստալից, եզրափակվում է ցուցումով, որն օգնում է ծնողներին սովորեցնելու իրենց երեխաներին երջանիկ, արդյունավետ կյանքով ապրելու գլխավոր սկզբունքները: Հիանալի գիրք է ոչ միայն երեխաների, այլև մայրիկի և հայրիկի համար»:

—Լարի Քինգ

«Արդյոք չէի՞ք ցանկանա, որ ձեր երեխաներն ու աշակերտները մեծանային համամարդկային, հարատև սկզբունքների վրա հիմնված մշակույթի մեջ: Դուք և ձեր երեխաները վստահաբար կտեսնեք ձեզ այս զվարճալի, պատկերազարդված պատմություններում, որոնք կնպաստեն նման մշակույթով ոգեշնչվելուն»:

—Սթիվեն Ռ. Քովի

«Մարդկանց ամենաարդյունավետ 7 սովորությունները» միջազգային բեսթսելերի հեղինակ

««Ձանձրո՜ւյթ, ձանձրո՜ւյթ, ձանձրո՜ւյթ»-ը իմ ամենասիրելի պատմությունն է, որովհետև ինձ դուր է գալիս, թե ինչպես է Սեմին նորոգում այդ ռադիոն Ալլիի համար և վրան աստղիկներ փակցնում»:

—Մըկքենա Բրաուն, 8 տարեկան

Հատկանիշներ
Հեղինակ (ներ) Շոն Քովի
Թարգմանությունը Նազելի Կարապետյան
Լեզու Հայերեն
Էջաքանակ 112
Հրատ. տարեթիվ 2024
Տպագրություն Գունավոր
ISBN 978-9939-969-84-8
Կազմ Կոշտ
Չափս 16.5 x 24 սմ

Կարծիք հայտնել

Զգուշացում։ HTML նշումը չի ապահովվում: Կիրառեք սովորական տեքստ։
Վատ Լավ
Պաշտպանություն բոտերից
  • Պահեստում: առկա է
4000 AMD