Menu
Your Cart

Էրիխ Մարիա Ռեմարկ / Կյանքի կայծը

Էրիխ Մարիա Ռեմարկ / Կյանքի կայծը
Էրիխ Մարիա Ռեմարկ / Կյանքի կայծը
«Կյանքի կայծը» վեպի հիմքում ընկած են համակենտրոնացման ճամբարից փրկված անձանց վկայությունները։ Այս գիրքը ողջ աշխարհում խիստ դրական ընդունելության արժանացավ, բայց ոչ գրողի հայրենիքում, ինչը Ռեմարկը կապում էր պատերազմի շրջադարձի և 1950-ականներին Գերմանիայում նկատված նացիստական հանցագործությունների հետ:

Վեպն առաջին անգամ լույս է տեսել անգլերեն՝ 1952 թվականին ԱՄՆ-ում: Իսկ հետո գերմաներեն բնագրի հրատարակությունը ստանձնեց «Joseph Caspar Witsch»-ը՝ աչք փակելով ամբոխի քիմքի և այլ անհարմարությունների վրա: Գիրքը, համենայն դեպս, լույս տեսավ առանց ամերիկյան, ֆրանսիական և իտալական հրատարակություններում առկա ձոնագրության՝ «Ի հիշատակ իմ քույր Էլֆրիդեի»։ Բանն այն է, որ Երկրորդ աշխարհամարտի տարիներին Ռեմարկի քրոջը Գերմանիայում դատապարտել էին գլխատման՝ գործընկերների հետ զրուցելիս նացիոնալ-սոցիալիստների դեմ արտահայտվելու մեղադրանքով:
Հատկանիշներ
Հեղինակ (ներ) Էրիխ Մարիա Ռեմարկ
Թարգմանությունը Վանուհի Բաղմանյան
Լեզու Հայերեն
Էջաքանակ 448
Հրատ. տարեթիվ 2024
Տպագրություն Սև սպիտակ
ISBN 978-9939-969-68-8
Կազմ Կոշտ
Չափս 14.5 x 20 սմ

Կարծիք հայտնել

Զգուշացում։ HTML նշումը չի ապահովվում: Կիրառեք սովորական տեքստ։
Վատ Լավ
Պաշտպանություն բոտերից
  • Պահեստում: առկա է
5500 AMD