Menu
Your Cart

Իմ գրադարանը: Երվանդ Օտյան, «Ընկեր Բ. Փանջունի»

Իմ գրադարանը: Երվանդ Օտյան, «Ընկեր Բ. Փանջունի»
Իմ գրադարանը: Երվանդ Օտյան, «Ընկեր Բ. Փանջունի»
Օտյանն ստեղծել է սոցիալական ու քաղաքական երգիծանքի փայլուն երկեր, մեծապես առաջ մղել քննադատական ռեալիզմի հայ վիպագրությունը և լիակատար իրավունք նվաճել Հ. Պարոնյանից հետո կոչվելու «ծիծաղի համար ծնված մեծագույն հայ երգիծաբանը»: Օտյանը երգիծանքի հզոր զենքով ծաղրել ու ձաղկել է ազգային այն գործիչներին, որոնք խոսքով ձևանում են «հեղափոխական», «հայրենասեր», «ազգային հերոս», մինչդեռ գործնականում ոտնահարում, արատավորում են ամեն մի սուրբ գաղափար։

Երվանդ Օտյանի «Ընկեր Բ. Փանջունի» երգիծական վեպը լույս է տեսել «Իմ գրադարանը» մատենաշարով: «Իմ գրադարանը» մատենաշարի յուրաքանչյուր գրքում ներկայացված են հայ դասական գրողների լավագույն գործերը: Մատենաշարը հասցեագրված է դպրոցականներին, ուսանողներին, մեծահասակ ընթերցողներին և առհասարակ բոլոր նրանց, ովքեր սիրում են հայ գրականությունը:
Հատկանիշներ
Հեղինակ (ներ) Երվանդ Օտյան
Խմբագիր Աշոտ Գաբրիելյան
Լեզու Հայերեն
Էջաքանակ 164
Հրատ. տարեթիվ 2014 - 2024
Տպագրություն Սև սպիտակ
ISBN 978-9939-52-893-9
Կազմ Փափուկ
Չափս 14.5 x 20 սմ

Կարծիք հայտնել

Զգուշացում։ HTML նշումը չի ապահովվում: Կիրառեք սովորական տեքստ։
Վատ Լավ
Պաշտպանություն բոտերից
  • Պահեստում: առկա է
2000 AMD