Menu
Your Cart

Սերը՝ օրենք

Սերը՝ օրենք
Սերը՝ օրենք
Սերը՝ օրենք
Սերը՝ օրենք
Սերը՝ օրենք
Սերը՝ օրենք
Սերը՝ օրենք
Սերը՝ օրենք
Սերը՝ օրենք
Սերը՝ օրենք
Սերը՝ օրենք
Սերը՝ օրենք
Սերը՝ օրենք
«Սերը՝ oրենք» ժողովածուն նվիրված է համաշխարհային արվեստում համամարդկային կարևորագույն գաղափարների ու արժեքների արծարծումներին։ Այսօր և միշտ մարդկությունը կարող է հաղթահարել իր առջև ծառացած խնդիրները՝ միայն ու միայն իր հոգում ունենալով ու պահպանելով քրիստոնեական սերը՝ ամբողջությունն այնպիսի արժեքների, ինչպիսիք են հավատքը, բարությունը, գթասրտությունը, ողորմածությունը, հավատարմությունը.... Այս գաղափարին են անդրադարձել աշխարհի շատ ու շատ արվեստագետներ՝ իրենց ստեղծագործություններում մարդկանց ցույց տալով դեպի լույսը տանող սիրո ու հավատքի ճանապարհը։

«Սերը՝ օրենք» գրքի գլխավոր հերոսը մարդն է՝ կյանքի դժվարին վերուվարումներով ու փորձություններով իր ճշմարտությունը և իր հանգրվանը փնտրող ու գտնող մարդը, որին ընթերցողը հանդիպում է Ֆ. Դոստոևսկու և Ա. Չեխովի, Օ’Հենրիի և Օ. Ուայլդի, Վ. Սարոյանի և Ա. Այվազյանի..., ինչպես նաև քրիստոնեական արվեստի ամենավառ ներկայացուցիչների՝ Լեոնարդո դա Վինչիի, Միքելանջելոյի, Տիցիանի, Ֆ. Գոյայի, Թ. Ռոսլինի, Ա. Ռուբլյովի և այլոց հավերժորեն ապրող գլուխգործոցներում։

Ժողովածուի գաղափարական և թեմատիկ հիմնահարցերն ընթերցողին ներկայացված են երեք հիմնական հարթություններում՝ գեղարվեստական տեքստերում, դրանց գաղափարական բովանդակության՝ քրիստոնեական լույսի ներքո դիտարկված վերլուծություններում և արվեստի տարբեր ճյուղերի ստեղծագործությունների հետ դրանց զուգորդումներում։

Ժողովածուն օգտակար կարող է լինել ընթերցող լայն շրջանակների համար, մանավանդ այն հայ երիտասարդների համար, որոնք հավատում են քրիստոնեական սիրո արարչական ու փրկչական ուժին և նրա միջոցով աշխարհն ավելի գեղեցիկ ու ներդաշնակ դարձնելու մարդու առաքելությանը, քանզի...

Սերն է կյանքի միակ օրենքը։
Հատկանիշներ
Կազմող (ներ) Լիլիթ Տեր-Գրիգորյան, աջակցությամբ Արշավիր Գաբուճյանի և Սուսաննա Այվազյանի
Լեզու Հայերեն
Էջաքանակ 372
Հրատ. տարեթիվ 2023
Տպագրություն Գունավոր
ISBN 978-9939-75-862-6
Կազմ Կոշտ
Չափս 21 x 30 սմ

Կարծիք հայտնել

Զգուշացում։ HTML նշումը չի ապահովվում: Կիրառեք սովորական տեքստ։
Վատ Լավ
Պաշտպանություն բոտերից
  • Պահեստում: առկա է
15000 AMD