Menu
Your Cart

Կոմիտաս. արվեստագետն ու նահատակը

Կոմիտաս. արվեստագետն ու նահատակը
Կոմիտաս. արվեստագետն ու նահատակը
Սա Կոմիտասի կյանքին ու գործունեությանը նվիրված գեղարվեստական արձակ է՝ Սերժ Մոմջյանի մեկնաբանությունը: Կոմիտասի մասին տարբեր փաստական տվյալներն այստեղ համադրված են հեղինակի պատկերացրած տեսարանների ու երկխոսությունների հետ:

Այս ամբողջ գիրքն արտացոլում է Կոմիտասի անհատականության երկու կողմերը՝ արվեստագետին և նահատակին, որոնց մեջ զարմանալիորեն միավորվում են արվեստն ու տառապանքը, ինչի արդյունքում Կոմիտասը դառնում է մեկ ամբողջություն իր ժողովրդի հետ:

«Այս գիրքը գրելու միտքը ծագեց, երբ հասկացա, որ մինչ այսօր Կոմիտասին նվիրված գեղարվեստական արձակ չի ստեղծվել: Պատմությունների մեծ մասը հիմնված է իրական փաստերի վրա: Իսկ գեղարվեստական պատկերները զգուշորեն եմ հավելել դրանց՝ պատմությունն ավելի գրավիչ և սյուժեի կոնֆլիկտն ավելի սուր ներկայացնելու համար: Հույս ունեմ, որ կատարածս աշխատանքը ընթերցողներին դուր կգա»: Սերժ Մոմջյան

Սերժ Մոմջյանը ծնվել է Բեյրութում 1946թ.: 1970-ականններին տեղափոխվել է Լոնդոն, որտեղ սովորել է լրագրություն, անցել է նաև ստեղծագործական դասընթացներ: Երկար տարիներ Մոմջյանն աշխատել է որպես մշակութային լրագրող Բեյրութի «Daily Star» (Մերձավոր Արևելքի առաջատար անգլիալեզու պարբերականը) և «London's Events» ամսագրերում: Նրա հոդվածները թարգմանվել և տպագրվել են նաև հայկական մամուլում: Հետագայում Մոմջյանն իրեն նվիրել է վիպագրությանը: Հեղինակի գրքերից են՝ «Conflicting Motives», «The Invisible Line», «The Singer of the Opera», «Memories of the Past», «Komitas: The Artist and The Martyr», «Gateway to Armenia», «Tigranes the Great: The Rise and Fall of an Ancient Empire» և «Vardan: The Supreme Armenian Commander»: 2015 թ. Սերժ Մոմջյանն արժանացել է ՀՀ Սփյուռքի նախարարության «Վիլյամ Սարոյան» շքանշանին:
Հատկանիշներ
Հեղինակ (ներ) Սերժ Մոմջյան
Թարգմանությունը Անի Պետրոսյան, Վիկտորիա Գրիգորյան
Լեզու Հայերեն
Էջաքանակ 176
Հրատ. տարեթիվ 2023
Տպագրություն Սև/սպիտակ
ISBN 978-9939-75-984-5
Կազմ Կոշտ
Չափս 16.5 x 22 սմ

Կարծիք հայտնել

Զգուշացում։ HTML նշումը չի ապահովվում: Կիրառեք սովորական տեքստ։
Վատ Լավ
Պաշտպանություն բոտերից
  • Պահեստում: առկա չէ
4900 AMD