Հրեշի ստվերը / իրանական մանկապատանեկան վեպ
- Պահեստում: առկա է
2900 AMD
Ձեր զամբյուղը դատարկ է
«Հրեշի ստվերը» մանկապատանեկան վեպը առաջին անգամ հրատարակվել է 2016 թվականին՝ մեծ ճանաչում բերելով պարսիկ գրող Աբաս Ջհանգիրյանին: Վեպը պարսկերեն բնագրից հայերեն է թարգմանել Գևորգ Ասատրյանը:
Վեպում միահյուսված են անցյալն ու ներկան, առասպելն ու իրականությունը...
Մարալը եղբոր հետ գալիս է հոր մոտ, որը «Գոլեստան» պետական արգելոցի (ի դեպ, այն ամենամեծն է Միջին Արևելքում) պահպանության ղեկավարն է, անցկացնելու դպրոցական ամառային արձակուրդը և ակամա բախվում է կյանքի անարդարություններին, ականատեսն ու մասնակիցն է դառնում այն անզիջում ու անձնազոհ պայքարի, որ ամեն օր մղում են հայրն ու պապը և մյուս բնապահպանները՝ բուսական աշխարհն ու կենդանիներին «հրեշի ստվերից»՝ ապօրինի որսից ու որսագողերից պաշտպանելու, բնությունը անաղարտ, անխաթար պահելու, աշխարհը փրկելու համար: Նրանք և՛ տեր են, և՛ զոհ, և՛ հաղթողներ, և՛ պարտվողներ...
Աբաս Ջհանգիրյանը ծնվել է 1955 թ. Իրանի Ղոմ քաղաքում: Ավարտել է Թեհրանի Գեղեցիկ արվեստների համալսարանը: Ավելի քան 70 թատերգությունների, կինոսցենարների և գրքերի հեղինակ է: Գեղարվեստական կինոնկարների են վերածվել հեղինակի «Դդում արքայազնը» և «Համունը և ծովը» վեպերը: Վերջին ստեղծագործությունը, ի շարս այլ լեզուների, թարգմանվել է նաև հայերեն: Ստացել է մի շարք բարձր գրական մրցանակներ: Մանկական գրքի միջազգային խորհրդի (IBBY)կողմից արժանացել է «Տարվա լավագույն գիրք» մրցանակին:
Հատկանիշներ | |
Հեղինակ (ներ) | Աբաս Ջհանգիրյան |
Թարգմանությունը | Գևորգ Ասատրյան |
Լեզու | Հայերեն |
Էջաքանակ | 224 |
Հրատ. տարեթիվ | 2023 |
Տպագրություն | Սև սպիտակ |
ISBN | 978-9939-75-965-4 |
Կազմ | Փափուկ |
Չափս | 14.5 x 20 սմ |