Menu
Your Cart

Մայրենի 5 / Մեթոդական ուղեցույց

Մայրենի 5 / Մեթոդական ուղեցույց
Մայրենի 5 / Մեթոդական ուղեցույց
Մեթոդական ուղեցույցի նպատակն է 5-րդ դասարանի մայրենիի ուսուցիչներին ոչ միայն մեթոդական օգնություն ցուցաբերել, մայրենիի ուսուցումը առավել մատչելի ու հետաքրքիր դարձնել, այլև ուսուցման ժամանակակից մեթոդներն ավելի հասկանալի և նպատակային դարձնել ուսումնական նյութի թեմատիկ պլանավորման, դասերի պլանավորման և գնահատման գործում:

5-րդ դասարանում գրական և լեզվական գիտելիքների ուսուցումը նպատակ ունի զարգացնելու տարբեր բնույթի բանավոր և գրավոր շարադրանք ստեղծելու կարողություններ, ձևավորելու արժեհամակարգ ունեցող քաղաքացի:

5-րդ դասարանի մայրենիի դասագրքում ներառված են հեքիաթներ, առակներ, պատմվածքներ և բանաստեղծություններ: Այդ նյութերի մատուցումը հետաքրքիր ու նպատակային դարձնելու համար կազմվել է սույն մեթոդական ուղեցույցը՝ հաշվի առնելով այն բարեփոխումները, որոնք այսօր միտված են կրթության որակի բարելավմանը:

Երաշխավորված է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից:
Հատկանիշներ
Հեղինակ (ներ) Թամարա Թովմասյան
Լեզու Հայերեն
Էջաքանակ 216
Հրատ. տարեթիվ 2023
Տպագրություն Սև սպիտակ
ISBN 978-9939-969-00-8
Կազմ Փափուկ
Չափս 14.5 x 20 սմ

Կարծիք հայտնել

Զգուշացում։ HTML նշումը չի ապահովվում: Կիրառեք սովորական տեքստ։
Վատ Լավ
Պաշտպանություն բոտերից
  • Պահեստում: առկա է
3800 AMD