Menu
Your Cart

Իմ գրադարանը: Րաֆֆի / Սամվել

Իմ գրադարանը: Րաֆֆի / Սամվել
Իմ գրադարանը: Րաֆֆի / Սամվել
«Իմ գրադարանը» մատենաշարով Էդիթ Պրինտը հրատարակում է Րաֆֆու «Սամվել» պատմական վեպը: Վեպը պատմում է 4-րդ դարի կեսին Հայաստանում տիրող քաղաքական բարդ իրադարձությունների մասին: Պարսկաստանի և Բյուզանդիայի աքցանի մեջ առնված հայ ժողովուրդը ձգտում էր հաստատել իր էթնիկական ինքնությունն ու պետական անկախությունը: «Սամվել» վեպը քաղաքական բարդ անցուդարձից զատ, ներկայացնում է նաև հայ ժողովրդի կյանքի նկարագիրը՝ բարքերը, սովորությունները, վարքականոնները, տվյալ ժամանակաշրջանի հայ մարդու մտավոր ու բարոյական հատկանիշները, թերևս մի փոքր ծայրահեղացված: Վեպում Րաֆֆու պատմափիլիսոփայական մեկնակետը ազգային միասնության գաղափարն է: ​

​«Իմ գրադարանը» մատենաշարի յուրաքանչյուր գրքում ներկայացված են հայ դասական գրողների լավագույն գործերը: Մատենաշարը հասցեագրված է դպրոցականներին, ուսանողներին, մեծահասակ ընթերցողներին և առհասարակ բոլոր նրանց, ովքեր սիրում են հայ գրականությունը:
Հատկանիշներ
Կազմող (ներ) Նվեր Վիրաբյան
Լեզու Հայերեն
Էջաքանակ 592
Հրատ. տարեթիվ 2013
Տպագրություն Սև սպիտակ
ISBN 978-9939-52-646-1
Կազմ Փափուկ
Չափս 14.5 x 20 սմ

Կարծիք հայտնել

Զգուշացում։ HTML նշումը չի ապահովվում: Կիրառեք սովորական տեքստ։
Վատ Լավ
Պաշտպանություն բոտերից
  • Պահեստում: առկա է
4200 AMD