Menu
Your Cart

Արկածային գրադարան / Ժյուլ Վեռն / Աշխարհի շուրջը 80 օրում

Արկածային գրադարան / Ժյուլ Վեռն / Աշխարհի շուրջը 80 օրում
Արկածային գրադարան / Ժյուլ Վեռն / Աշխարհի շուրջը 80 օրում
«Աշխարհի շուրջը 80 օրում» վեպը դասական արկածային գրականության լավագույն վեպերից է: Ժյուլ Վեռնը ոգեշնչվում է ամսագրերից մեկում լույս տեսած հոդվածից, որում ապացուցվում էր, որ ցանկացած ճանապարհորդ, օգտագործելով ժամանակակից փոխադրամիջոցները, հեշտությամբ կարող է շրջել աշխարհով մեկ: Վեպն առաջին անգամ լույս է տեսել 1872 թվականին:

Գրքում պատմվում է անգլիացի Ֆիլեաս Ֆոգի և նրա սպասավոր ֆրանսիացի Ժան Պասպարտուի՝ աշխարհի շուրջը կատարած ճանապարհորդության մասին, որը ձեռնարկվում է գրազի արդյունքում: Ֆոգի ճանապարհորդությունը սկսվում է Անգլիայից, այնուհետև նա ուղևորվում է Ֆրանսիա, Եգիպտոս, Հնդկաստան, Չինաստան, Ճապոնիա, Ամերիկա: Ճանապարհի ընթացքում նրանք ընկնում են բազմաթիվ արկածների մեջ, հանդիպում են տարբեր խոչընդոտների, որոնցից ամենատևականը դառնում է խուզարկու Ֆիքսը: Վեպում մանրամասնորեն նկարագրվում են այն ժամանակվա տեղափոխման միջոցները և պայմանները՝ փոստանավերը, շոգենավերը, առագաստանավերը, բացի դրանից՝ ճանապարհորդները ստիպված էին օգտվել առագաստով սահնակներից և նույնիսկ փղից:
Հատկանիշներ
Հեղինակ (ներ) Ժյուլ Վեռն
Թարգմանությունը ֆրանսերենից թարգմանեց Անուշ Նիկողոսյանը, զուգորդությամբ Ս. Տիրատուրյանի թարգմանության
Խմբագիր Գալյա Հովհաննիսյան
Լեզու Հայերեն
Էջաքանակ 296
Հրատ. տարեթիվ 2022
Տպագրություն Սև սպիտակ
ISBN 978-9939-75-902-9
Կազմ Կոշտ
Չափս 15 x 21 սմ

Կարծիք հայտնել

Զգուշացում։ HTML նշումը չի ապահովվում: Կիրառեք սովորական տեքստ։
Վատ Լավ
Պաշտպանություն բոտերից
  • Պահեստում: առկա է
3900 AMD