Menu
Your Cart

Ագաթա Քրիստի / Սպանություն Միջագետքում

Ագաթա Քրիստի / Սպանություն Միջագետքում
Ագաթա Քրիստի / Սպանություն Միջագետքում
«Սպանություն Միջագետքում» վեպը Ագաթա Քրիստիի՝ դետեկտիվ ժանրի հերթական գլուխգործոցն է: Առաջին անգամ հրատարակվել է 1936թ. Մեծ Բրիտանիայում, նույն տարում՝ ավելի ուշ, Միացյալ Նահանգներում: Վեպն Ագաթա Քրիստին նվիրել է Իրաքի և Սիրիայի իր հնագետ ընկերներին: Իրադարձությունները պտտվում են Իրաքում հնագետների արշավախմբի ղեկավարի կնոջ՝ Լուիզ Լեյդների շուրջը: Վերջինս ժամանակ առ ժամանակ մահվան սպառնալիքներով լի անանուն նամակներ է ստանում: Ի վերջո, ամուսինը գտնում է նրան իր սենյակում՝ սպանված:

Հերթական անգամ սպանության առեղծվածի հանգուցալուծումը հանձն է առնում բոլորին արդեն քաջ հայտնի բելգիացի մասնավոր խուզարկու Էրքյուլ Պուարոն, որ տարօրինակ պատահականությամբ հայտնվում է Իրաքում: Առաջին սպանությանը, սակայն, հաջորդում է երկրորդը՝ մարդասպանի մասին կարևոր տեղեկություններ հայթայթած վկայի սպանությունը: Եվ Էրքյուլ Պուարոն, գործի դնելով իր փոքրիկ գորշ բջիջները, առանց որևէ փաստի առկայության կարողանում է բացահայտել սպանության առեղծվածը՝ ապավինելով իր հարուստ փորձին ու մարդկային հոգեբանության մասին գիտելիքներին:

«Դետեկտիվի թագուհի» Ագաթա Քրիստիի պատկերավոր սպանությունների առեղծվածները տասնամյակներ շարունակ հետապնդել են ընթերցողներին: Նրա գրքերը հրատարակվել են ավելի քան 2 միլիարդ տպաքանակով և թարգմանվել են աշխարհի շուրջ 100 լեզուներով: Ագաթա Քրիստին գրանցված է Գինեսի համաշխարհային ռեկորդների գրքում՝ որպես բոլոր ժամանակների ամենավաճառված վիպագիրը: Նա նաև աշխարհի ամենաշատ թարգմանված հեղինակն է՝ առաջ անցնելով Ժյուլ Վեռնից և Ուիլյամ Շեքսպիրից: Բոլոր ժամանակների ամենախորհրդավոր պատմություններն ու կերպարները կերտած այս բրիտանացի վիպասանը աշխարհին նմանը չունեցող ժառանգություն է թողել:
Հատկանիշներ
Հեղինակ (ներ) Ագաթա Քրիստի
Թարգմանությունը Տաթևիկ Թումանյան
Լեզու Հայերեն
Էջաքանակ 312
Հրատ. տարեթիվ 2022
Տպագրություն Սև սպիտակ
ISBN 978-9939-75-898-5
Կազմ Փափուկ
Չափս 14.5 x 20 սմ

Կարծիք հայտնել

Զգուշացում։ HTML նշումը չի ապահովվում: Կիրառեք սովորական տեքստ։
Վատ Լավ
Պաշտպանություն բոտերից
  • Պահեստում: առկա է
3900 AMD