Menu
Your Cart

Կարդա և գունավորիր 10 / Թե ինչու... Հեքիաթներ հիգիենայի մասին

Կարդա և գունավորիր 10 / Թե ինչու... Հեքիաթներ հիգիենայի մասին
Կարդա և գունավորիր 10 / Թե ինչու... Հեքիաթներ հիգիենայի մասին

Նվիրում եմ բոլոր մանուկներին,
որոնց մաքրամաքուր երևակայության և
միամիտ հարցադրումների շնչով ծնվեցին այս հեքիաթները

Սիրելի՛ երեխաներ, միգուցե դուք նեղվում եք, որ անընդհատ ձեզ հորդորում են դրսից տուն մտնելիս ձեռքերը լվանալ, կամ խոհանոցում ճաշելուց առաջ օճառով լվացվել: Գիտեմ, որ ձեզ հատկապես դուր չի գալիս, երբ մայրիկներն ու հայրիկները թույլ չեն տալիս երկար ժամանակով խաղալ հեռախոսի հետ կամ օգտվել համակարգչային սարքերից: Բայց հավատացե՛ք, որ նման դեպքերում շատ կարևոր պահանջներ են ներկայացնում ձեր անձնական հիգիենան պահպանելու վերաբերյալ:

Հիմա էլ երևի չհասկացաք, թե ի՞նչ ասել է հիգիենա: Բայց երբ կարդաք այս հեքիաթները, կիմանաք, թե ինչո՞ւ է անհրաժեշտ ատամները լվանալ, ժամանակին կտրել եգունքները, իսկույն մաքրել կեղտոտված ձեռքերը: Եվ երբ այս ամենի մասին լսեք իմ հեքիաթների միջոցով, անպայման կհասկանաք, թե ինչ է հիգիենան, կպահպանեք այն և առողջ կմեծանաք:

Իմիջիայլոց, եթե այս պատմությունները ձեզ հետաքրքրեն, ապա դուք կարող եք ոչ միայն դրանք ունկնդրել, այլև հենց հիմա նկարազարդել՝ ունենալով նաև «Թե ինչո՞ւ է…» հարցերի պատասխանները:

Ձեզ շատ սիրող՝
Ճուղուր Երևանցի

Հատկանիշներ
Հեղինակ (ներ) Ճուղուր Երևանցի
Լեզու Հայերեն
Էջաքանակ 32
Հրատ. տարեթիվ 2022
Տպագրություն Գունավոր
ISBN 978-9939-75-885-5
Կազմ Փափուկ
Չափս 16.5 x 24 սմ

Կարծիք հայտնել

Զգուշացում։ HTML նշումը չի ապահովվում: Կիրառեք սովորական տեքստ։
Վատ Լավ
Պաշտպանություն բոտերից
  • Պահեստում: առկա է
350 AMD