Menu
Your Cart

Կոմս Մոնտե-Քրիստո / գիրք 1

Կոմս Մոնտե-Քրիստո / գիրք 1
Կոմս Մոնտե-Քրիստո / գիրք 1
«Կոմս Մոնտե-Քրիստո» վեպն արկածային ժանրի լավագույն ստեղծագործություններից է՝ գրված 1844-1845 թթ.: Հեղինակը գրքի սյուժեն ու գլխավոր հերոսի անունը մտահղացել է Միջերկրական ծովով շրջագայելիս, երբ տեսել է Մոնտեքրիստո կղզին ու լսել այնտեղ թաքնված բազմաթիվ գանձերի մասին:

Վեպի սկզբում հանդիպում ենք մի սովորական երիտասարդի, որը «Փարավոն» նավի նավապետի օգնականն էր, ուներ սիրելի աղջիկ՝ Մերսեդես անունով, և ապրում էր տասնութ-քսան տարեկան բոլոր երիտասարդներին բնորոշ նպատակներով ու երազանքներով: Դեռ վաղ տարիքից վտանգի դեմ պայքարելու սովոր Դանտեսը ոչ մի կերպ չի կարողանում պայքարել աշխարհում գոյություն ունեցող անարդարության դեմ ու «ընկերների» կազմակերպած դավադրության հետևանքով հայտնվում է Իֆ ամրոց-բանտում, որտեղից ելք կարող էր լինել միայն հրաշքի դեպքում:

​Առաջին հայացքից թվում է, թե սա ավարտն է, ու կյանքը փակուղի է մտել: Բայց բանտում հայտնվելը ամբողջությամբ փոխում է Դանտեսի կյանքի ընթացքը, և ճակատագրական է դառնում հատկապես Աբբա Ֆարիայի հետ հանդիպումը: Այս իմաստուն ծերունին բանտում միասին անցկացրած տարիների ընթացքում Էդմոնին ծանոթացնում է փիլիսոփայության, մաթեմատիկայի, քիմիայի, ֆիզիկայի և այլ գիտությունների հետ: Տարիների ընթացքում իր կուտակած ոչ նյութական գանձերը երիտասարդին փոխանցելուց հետո Աբբա Ֆարիան Դանտեսին հայտնում է նաև նյութական գանձերի տեղը: Ավելին, նա գլխավոր հերոսին լավություն է անում անգամ մահացած ժամանակ. Դանտեսը մտնում է ծերունու համար նախատեսված պարկի մեջ, ու ժանդարմները նրան ծովն են նետում: Այստեղից սկսվում է գանձերը գտնելու, բարձրաշխարհիկ հասարակություն արդեն իսկ Կոմս Մոնտե-Քրիստո կեղծանունով վերադառնալու, կորցրած երիտասարդության համար բոլոր մեղավորներից վրեժ լուծելու արկածներով լի ճանապարհը:
Հատկանիշներ
Հեղինակ (ներ) Ալեքսանդր Դյումա
Թարգմանությունը Սուրեն Վահունի
Լեզու Հայերեն
Էջաքանակ 782
Հրատ. տարեթիվ 2019
Տպագրություն Սև սպիտակ
ISBN 978-9939-75-343-0
Կազմ Կոշտ
Չափս 14.5 x 20 սմ

Կարծիք հայտնել

Զգուշացում։ HTML նշումը չի ապահովվում: Կիրառեք սովորական տեքստ։
Վատ Լավ
Պաշտպանություն բոտերից
  • Պահեստում: առկա է
5900 AMD