Menu
Your Cart

Ֆերնանդու Պեսոա / Պատգամ (Mensagem)

Ֆերնանդու Պեսոա / Պատգամ (Mensagem)
Ֆերնանդու Պեսոա / Պատգամ (Mensagem)
«Պատգամը» Ֆերնանդու Պեսոայի միակ պորտուգալերեն ստեղծագործությունն է, որ հրատարակվել է դեռևս գրողի կենդանության օրոք՝ նրա մահվանից մեկ տարի առաջ, 1934 թվականի դեկտեմբերի 1-ին՝ Պորտուգալիայի Անկախության տարեդարձի կապակցությամբ կազմակերպված գրական մրցույթի շրջանակում:

«Պատգամը» Պորտուգալիայի փառավոր անցյալի խորհրդանշական վերլուծությունն է, դժգույն ներկայի քննադատությունը և լուսավոր ապագայի սպասումը:

Ստեղծագործությունը բաղկացած է 44 բանաստեղծությունից, որոնք Պեսոան խմբավորել է երեք բաժիններում կամ մասերում («Զինանշանը», «Պորտուգալական ծովը» և «Միգամածը»), որոնք ներկայացնում են Պորտուգալական կայսրության ծնունդը, իրագործումը և անկումը (որին անխուսափելիորեն պետք է հաջորդի հոգևոր Վերածնունդը կամ Հինգերորդ կայսրությունը):

Բանաստեղծությունները հիմնականում կարճաշունչ են և բաղկացած են երկու, երեք կամ հինգ բանաստեղծական ոտքից, առանձնանում են յուրահատուկ ռիթմով և երաժշտականությամբ:

Ստեղծագործությունը հայերեն է թարգմանվել առաջին անգամ և այն իրագործվել է Պորտուգալիա-Հայաստան Բարեկամության Միության անմիջական աջակցությամբ:

1935 թվականի նոյեմբերի 30-ին 47 տարեկան հասակում մահացավ Ֆերնանդու Պեսոան. նրա հետ հավերժություն դարձան ևս չորս գրող՝ Ալբերտու Կայրուն, Ալվարու դը Կանպուշը, Ռիկարդու Ռեյշը և Բերնարդու Սուարեշը... Անհնար է խոսել պորտուգալական գրականության եզակի դեմքերից մեկի՝ Ֆերնանդու Պեսոայի մասին՝ չանդրադառնալով նրա անհատականության դրսևորմանը իր չորս գրական դիմակների՝ հետերանունների միջոցով: Հենց այս բնութագրիչ հատկանիշով էլ Պեսոան դարձավ 20-րդ դարի ամենամեծ պորտուգալացի գրողը և մտածողը:
Հատկանիշներ
Հեղինակ (ներ) Ֆերնանդու Պեսոա
Թարգմանությունը Լուսինե Բրուտյան
Լեզու Հայերեն
Էջաքանակ 112
Հրատ. տարեթիվ 2022
Տպագրություն Գունավոր
ISBN 978-9939-75-848-0
Կազմ Կոշտ
Չափս 16.5 x 24 սմ

Կարծիք հայտնել

Զգուշացում։ HTML նշումը չի ապահովվում: Կիրառեք սովորական տեքստ։
Վատ Լավ
Պաշտպանություն բոտերից
  • Պահեստում: առկա է
4900 AMD