Menu
Your Cart

Անգլերեն դասականներ / Խորհրդավոր պարտեզը

Անգլերեն դասականներ / Խորհրդավոր պարտեզը
Անգլերեն դասականներ / Խորհրդավոր պարտեզը
Ֆրենսիս Հոջսոն Բըրնեթի «Խորհրդավոր պարտեզը» վեպը առաջին անգամ լույս է տեսել 1911 թ.: Այն հեղինակի ամենահայտնի ստեղծագործություններից է և համարվում է անգլիական մանկագրության դասական գործերից մեկը:

Պատմությունը Մերի Լենոքսի մասին է՝ մի անգլիացի աղջկա, որը հայրենիք է վերադառնում Հնդկաստանից: Նա մեծ ողբերգություն է ապրել՝ կորցնելով ծնողներին խոլերայի համաճարակի ժամանակ: Այդուհանդերձ, ծնողների մասին հիշողություններն այնքան էլ դրական չեն, քանի որ նրանք եսասեր, երեխայի հանդեպ անուշադիր և հաճույքներ փնտրող զույգ էին եղել: Մերիին հանձնում են հորաքրոջ ամուսնու՝ Արչիբալդ Քրեյվնի խնամքին, որին աղջիկը նախկինում երբեք չէր տեսել: Արևոտ ու տաք Հնդկաստանից հետո նա այժմ պետք է ապրի մռայլ Յորքշիրում՝ Միսլվեյթ կալվածքում: Մերիի կամակոր և փոթորկուն բնավորությունը հետզհետե մեղմանում է, երբ նա բացահայտում է խորհրդավոր պարտեզը և իմանում է, թե ինչպիսի ողբերգություններ են բաժին ընկել իր խիստ և կարգապահ հորաքրոջ ամուսնուն, որի հանդեպ նա մինչ այդ վախ և արհամարհանք էր զգում:
Հատկանիշներ
Հեղինակ (ներ) Ֆրենսիս Հոջսոն Բըրնեթ
Լեզու Անգլերեն
Էջաքանակ 272
Տպագրություն Սև սպիտակ
ISBN 978-9939-75-469-7
Կազմ Փափուկ
Չափս 13 x 20 սմ

Կարծիք հայտնել

Զգուշացում։ HTML նշումը չի ապահովվում: Կիրառեք սովորական տեքստ։
Վատ Լավ
Պաշտպանություն բոտերից
  • Պահեստում: առկա է
3200 AMD