Menu
Your Cart

Սայաթ-Նովայի ստեղծագործությունը (գրականագիտական համակողմանի քննություն)

Սայաթ-Նովայի ստեղծագործությունը (գրականագիտական համակողմանի քննություն)
Սայաթ-Նովայի ստեղծագործությունը (գրականագիտական համակողմանի քննություն)

Աշխատությունն ընդգրկում է Սայաթ-Նովայի եռալեզու ժառանգության գրականագիտական համակողմանի քննությունը: Հայ միջնադարյան բանաստեղծության հենքի վրա, առանձին գլուխներով, դիտարկված են աշուղ-բանաստեղծի երգերի բանահյուսական և գրական ակունքները, նրա ստեղծագործության մեծագույն և լավագույն մասը կազմող սիրերգության բնույթն ու առանձնահատկությունները, ինչպես նաև այլ մոտիվներ արծարծող խաղերը:

Ըստ սայաթնովայագետ Մ. Հասրաթյանի, սայաթնովյան երգերի անմահության, «մեր զգացումների վրա մշտական ներազդող ուժի» առաջնային պատճառն այդ երգերի «ճշմարտացիությունն է, անկեղծությունը և պարզությունը, արտահայտած պատկերավոր, կենդանի խոսքի ռիթմիկ, ներդաշնակ կազմակերպումով… Նրա խաղերի անբռնազբոսիկ սիմֆոնիան նոր էջ բացեց հայկական բանաստեղծության մեջ»:

Վերը շարադրվածն ապացույց է Վ. Բրյուսովի այն խոսքերի, թե՝ «Այնպիսի բանաստեղծներով, ինչպես Սայաթ-Նովան է, կարող է և պետք է պարծենա բովանդակ ժողովուրդը. դրանք Երկնքի վեհ ընծաներն են, որ ուղարկվում են ոչ ամենքին և ոչ հաճախակի. դրանք Նախախնամության ընտրյալներ են, որոնք օրհնենք են դրոշմում իրենց դարի և իրենց հայրենիքի վրա»:

Հատկանիշներ
Հեղինակ (ներ) Հենրիկ Բախչինյան
Լեզու Հայերեն
Էջաքանակ 368
Հրատ. տարեթիվ 2022
Տպագրություն Սև սպիտակ
ISBN 978-9939-75-815-2
Կազմ Կոշտ
Չափս 14.5 x 20 սմ

Կարծիք հայտնել

Զգուշացում։ HTML նշումը չի ապահովվում: Կիրառեք սովորական տեքստ։
Վատ Լավ
Պաշտպանություն բոտերից
  • Պահեստում: առկա է
4400 AMD