Menu
Your Cart

Լուիզա Գալստյան / Չպատմված հեքիաթներ

Լուիզա Գալստյան / Չպատմված հեքիաթներ
Լուիզա Գալստյան / Չպատմված հեքիաթներ

Անտառի խորքում հեքիաթներ են ծնվում։ Ծառերի հետևում, ընկած ճյուղերի արանքում, տերևներին իջնող ցողի շրջակայքում․․․

Մթնշաղին կենդանիները պատմություններ են շշնջում իրենց ընկերների ականջին և արագ փախչում մարդկային ոտնաձայներ լսելիս։ Մի փոքր մո՛տ արի, և դու էլ կլսես։ Պատմություններ սիրո, բարության, միայնության, ընկերության և էլի շատ ու շատ բաների մասին․․․

Մի քիչ էլ մոտեցիր, ու ինքդ կզգաս։ Անտեսանելի ընկերների ուղեկցությամբ կքայլես անտառով, կցատկես փշերի վրայով, վայրի ծաղիկներ կքաղես, կթափառես թաքնված բացատներով, հեռվից ականջիդ կհասնի գետակի քչքչոցը, թռչուն կճախրի քո գլխավերևով․․․

Այնքա՜ն շատ լույս, որքան այստեղ է, մեկ այլ վայրում չենք տեսնի, այսքա՜ն շատ ծաղիկների բույրը չենք զգա։ Բնության մի մեծ հատվածն է անտառը, որի մասին գրեթե ոչինչ չգիտենք․․․

Անտառի խորքում հեքիաթներ են ծնվում։ Ահա թե որտեղ են հերոսներն ապրում․․․

Հատկանիշներ
Հեղինակ (ներ) Լուիզա Գալստյան, Արաբո Սարգսյան
Լեզու Հայերեն
Էջաքանակ 64
Հրատ. տարեթիվ 2021
Տպագրություն Գունավոր
ISBN 978-9939-75-705-6
Կազմ Կոշտ
Չափս 21 x 21 սմ

Կարծիք հայտնել

Զգուշացում։ HTML նշումը չի ապահովվում: Կիրառեք սովորական տեքստ։
Վատ Լավ
Պաշտպանություն բոտերից
  • Պահեստում: առկա է
3900 AMD