Ռոդարիի «Ստեղծագործական երևակայության քերականություն» գրքի սույն ներկայացումը հետաքրքիր կլինի ընթերցողների լայն շրջանի, և, իհարկե, առաջին հերթին ծնողների և մանկավարժների համար: Եթե ուզում եք երեխաներին ստեղծագործական ուրախություն ըմբոշխնելու հնարավորություն տալ, այս գիրքը լավ ուսումնասիրեք և օգտագործեք: Ռոդարիի գաղափարներն ու հնարները կիրառելը հեշտացնելու նպատակով՝
. բոլոր հնարների կիրառությամբ մեր հայեցի օրինակներն ենք ստեղծել,
. մեթոդական հնարները հստակ քայլաշարերի ենք վերածել,
. գլուխները համակարգել ենք, խմբավորել,
. հայ երեխաների՝ ռոդարիական հնարների կիրառությամբ ստեղծած աշխատանքներ ենք ընտրել և ընդգրկել:
Աշխարհի ժողովուրդների բանահյուսությունից ու հազարավոր հեքիաթներից հեղինակը ընտրել և պոեզիայի լեզվով վերարտադրել է համեմատաբար փոքր ծավալի գեղեցիկ հեքի..