Menu
Your Cart

Երկրաչափություն 10 / Դասագիրք

Երկրաչափություն 10 / Դասագիրք
Երկրաչափություն 10 / Դասագիրք
10-րդ դասարանի երկրաչափության դասագիրք հիմնական և նպատակային ծրագրերի համար:

Սիրելի տասներորդ դասարանցիներ,

Դուք ավարտել եք հարթաչափության ուսումնասիրումն ու սկսում եք երկրաչափության մյուս բաժնի՝ տարածաչափության ուսումնասիրումը:

Եթե հարթաչափությունն ուսումնասիրում է հարթ, այսինքն՝ նույն հարթությանը պատկանող պատկերների հատկությունները, ապա տարածաչափությունը ուսումնասիրում է պատկերների հատկությունները տարածության մեջ կամ տարածական պատկերների հատկությունները:

Որոշ տարածական պատկերների հետ դուք ծանոթացել եք դեռ տարրական դպրոցում, որոշ պատկերների մասին պատկերացումները խորացվել են միջին դպրոցում: Այդպիսի պատկերներից են, օրինակ, ուղղանկյունանիստը, գունդը, գլանը, բուրգը:

Տարածաչափության դասընթացում դուք կխորացնեք ձեր պատկերացումները վերոհիշյալ պատկերների մասին, կծանոթանաք տարածական այլ պատկերների հետ, կուսումնասիրեք հարթ պատկերների հնարավոր փոխդասավորության տարբեր դեպքեր արդեն տարածության մեջ:

Գրքի հեղինակ՝ Գագիկ Աղեկյան
Հատկանիշներ
Հեղինակ (ներ) Գագիկ Աղեկյան
Լեզու Հայերեն
Էջաքանակ 108
Հրատ. տարեթիվ 2023
Տպագրություն Գունավոր
Կազմ Փափուկ
Չափս 16.5 x 24 սմ

Կարծիք հայտնել

Զգուշացում։ HTML նշումը չի ապահովվում: Կիրառեք սովորական տեքստ։
Վատ Լավ
Պաշտպանություն բոտերից
  • Պահեստում: առկա է
2500 AMD