Menu
Your Cart

Երկրաչափություն 7 / Դասագիրք

Երկրաչափություն 7 / Դասագիրք
Երկրաչափություն 7 / Դասագիրք
Երկրաչափության 7-րդ դասարանի սույն դասագիրքը երաշխավորված է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից:

Սիրելի յոթերորդ դասարանցիներ,

Դուք սկսում եք ուսումնասիրել մի նոր, գեղեցիկ ու հետաքրքիր առարկա՝ երկրաչափություն:

Երկրաչափությունը ամենահին գիտություններից է: Առաջին երկրաչափական գիտելիքները մարդիկ ձեռք են բերել վաղ հնադարում: Մարդկանց պետք էր որոշել հողակտորների մակերեսները, տարբեր անոթների, ամանների տարողությունները, կառուցել ջրանցքներ ու ճանապարհներ, կամուրջներ ու շենքեր: Դեռևս չորս հազար տարի առաջ Եգիպտոսում ու Բաբելոնում կարողանում էին այդ բոլորն անել:

Երկրաչափությունը լայնորեն կիրառվում է ճարտարագիտության, արտադրության, ճարտարապետության մեջ, համակարգչային գրաֆիկայում և շատ այլ բնագավառներում:

Եթե նույնիսկ ձեր ապագա մասնագիտություններում երկրաչափական գիտելիքներ չեն կիրառվելու, միևնույն է, ձեզ նույնպես երկրաչափություն սովորելը պետք է: Պետք է, քանի որ երկրաչափության մեջ լայնորեն կիրառվող ապացուցման եղանակը սովորեցնում է մարդուն հիմնավորել իր եզրահանգումները և սեփական խոսքը համոզիչ դարձնել:

Մաթեմատիկայի նախորդ տարիների դասընթացներում դուք ծանոթացել եք բազմաթիվ երկրաչափական պատկերների հետ: Դրանց մի մասը հարթ պատկեր է, ինչպես, օրինակ, կետը, ուղիղը, հատվածը, ճառագայթը, անկյունը, եռանկյունը, շրջանագիծը, շրջանը և այլն: Մյուսները տարածական պատկերներ են, ինչպես, օրինակ ուղղանկյունանիստը, գունդը, գլանը, բուրգը և այլն:
7-9 դասարաններում կուսումնասիրեք հարթաչափություն: Այդ ընթացքում կսովորեք մի շարք սահմանումներ ու պնդումներ, կլուծեք բազմաթիվ խնդիրներ:

Հույս ունենք, որ երկրաչափություն ուսումնասիրելը հաճելի ու հետաքրքիր կլինի: Այդ գործում ձեզ կօգնեն դասագիրքը և, իհարկե, ուսուցիչը:

Գրքի հեղինակ՝ Գագիկ Աղեկյան
Հատկանիշներ
Հեղինակ (ներ) Գագիկ Աղեկյան
Լեզու Հայերեն
Էջաքանակ 176
Հրատ. տարեթիվ 2023
Տպագրություն Գունավոր
ISBN 978-9939-75-989-0
Կազմ Փափուկ
Չափս 16.5 x 24 սմ

Կարծիք հայտնել

Զգուշացում։ HTML նշումը չի ապահովվում: Կիրառեք սովորական տեքստ։
Վատ Լավ
Պաշտպանություն բոտերից
  • Պահեստում: առկա չէ
2500 AMD