Սույն ընտրանին երկու լեզվով՝ հայերեն և ռուսերեն, ընդգրկում է Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի միշտ արդիական մանկական բանաստեղծություններն ու բալլադները, ինչպես նաև հայ բանահյուսության և համաշխարհային պոեզիայի նրա մշակումներից:
Թարմ, գունեղ նկարազարդումներով այս գրքում ներառված ստեղծագործությունները մանուկներին սովորեցնում են սիրել բնությունն ու մարդուն, գնահատել աշխատանքն ու ազնվությունը, նկատել գեղեցիկը, իսկ Թումանյանի աշխույժ, պարզ ու հարուստ լեզուն երեխաների առջև իսկական պոեզիայի աշխարհն է բացում, նպաստում նրանց գեղագիտական ճաշակի ձևավորմանը:
Գրքում ընդգրկված զվարճալի և իմաստալից բանաստեղծություններն ու բալլադները և դրանց՝ թումանյանական ոգուն հարազատ ռուսերեն թարգմանությունները նախատեսված են տարբեր տարիքի երեխաների ու պատանիների համար: Երեխաներին մատչելի լինելով հանդերձ՝ այս գրավիչ ստեղծագործությունները կհետաքրքեն նաև մեծահասակ ընթերցողին:
Մեծ բանաստեղծի դուստրը՝ Նվարդ Թումանյանը, պատմում է հոր մանկական ու դպրոցական տարիների մասին: Նախատեսված է դպրոցական միջին և բարձր տարիքի համար: Գիրքը..
«Ընտրանին» պատրաստվել է հայ գրականության դասական Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյակի առթիվ: Այս հրատարակության նպատակն է ներկայացնել մեծ գրողի ստե..
Սույն ընտրանին ընդգրկում է Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի միշտ արդիական մանկական բանաստեղծություններն ու բալլադները երկու լեզվով՝ հայերե..
Ուրախ և գունեղ նկարազարդումներով այս ժողովածուի մեջ ընդգրկված են Հովհաննես Թումանյանի բոլոր ժամանակներում սիրված հեքիաթները: Իսկ QR-կոդը հնարավորությո..