Իմ գրադարանը: Սիամանթո («Հոգեվարքի և հույսի ջահեր», «Սուրբ Մեսրոպ», «Դյուցազնորեն»)
- Պահեստում: առկա է
1700 AMD
Ձեր զամբյուղը դատարկ է
Սիամանթոն արևմտահայ քնարերգության անկրկնելի դեմքերից է: Ճակատագրի բերումով նա ապրել է 20-րդ դարում հայ ժողովրդին բաժին ընկած ողբերգական ժամանակներում:
Առաջին՝ «Դյուցազնորեն» ժողովածուն հռչակել է ցասման ու պայքարի տրամադրություններ բերող գաղափարական բանաստեղծի մուտքը գրական աշխարհ: Նա պայքարի կոչ է անում՝ համոզված, որ արիաբար մաքառելու ունակ ժողովուրդը չի կորչի: «Հայրենի հրավեր» շարքում տարագիր հայերին աղերսում է վերադառնալ և պաշտպանել հայրենի բնաշխարհը:
Նա փառավորել է նաև հայոց անցյալի հոգևոր հզորությունը, իմաստավորել կամքի, արարման ու մաքառման խորհուրդը: 1912 թվականին՝ հայ գրերի 1500-ամյակի համազգային տոնի օրերին, գրել է «Սուրբ Մեսրոպ» պոեմը:
Սիամանթոյի գործերը թարգմանվել են ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն:
«Իմ գրադարանը» մատենաշարի յուրաքանչյուր գրքում ներկայացված են հայ դասական գրողների լավագույն գործերը: Մատենաշարը հասցեագրված է դպրոցականներին, ուսանողներին, մեծահասակ ընթերցողներին և առհասարակ բոլոր նրանց, ովքեր սիրում են հայ գրականությունը:
Հատկանիշներ | |
Հեղինակ (ներ) | Սիամանթո |
Կազմող (ներ) | Նվեր Վիրաբյան |
Լեզու | Հայերեն |
Էջաքանակ | 152 |
Հրատ. տարեթիվ | 2012-2024 |
Տպագրություն | Սև սպիտակ |
ISBN | 978-9939-52-466-5 |
Կազմ | Փափուկ |
Չափս | 14.5 x 20 սմ |