Էդուարդ Խաչիկյանի «Տրդատ Մեծ» վեպը լայն կտավի անդրադարձ է III դարի վերջի և IV դարի սկզբի պատմական անցքերին, երբ Տրդատ արքայի ու Գրիգոր Լուսավորչի ջանքերով քրիստոնեությունը Հայաստանում հաստատվեց որպես պետական կրոն:
Հեղինակն այսօրվա դիտանկյունից՝ 1700 տարվա հեռվից, քննության է առնում այն քաղաքական-հասարակական շարժառիթները, որոնք ընկած էին քրիստոնեության հաստատման հիմքում, փորձում է թափանցել իր հերոսների ներաշխարհը, նրանց մեջ տեսնել ոչ միայն պետական, զինվորական, կրոնական գործիչների, այլև Մարդուն՝ իր երազներով, տագնապներով, հույսերով ու անխուսափելի երկվությամբ:
«Սևը սպիտակի մեջ» վեպը հոգեբանական թրիլեր է՝ ինքնատիպ կառուցվածքով և հարցադրումների արդիականությամբ: Կյանքի ամենատարբեր շերտեր բացահայտող խնդիրների առ..
Փաստը Պատմության արքան է: Բայց թագավորը հաճախ մերկ է, ինչպես ցուցափեղկի մանեկենը: Ես ձգտել եմ լոկ զգեստ հագցնել մերկ մանեկենին՝ պատմական ստույգ փաստեր..