Յակոբ Չոլաքեան / Քեսապի նիւթական մշակոյթը: էլ․ գիրք
- Պահեստում: առկա է
2000 AMD
Ձեր զամբյուղը դատարկ է
Լինելով ինքնուրույն մի շրջան՝ Քեսապի հայաբնակ գավառակն ունեցել է նյութական մշակույթի իր ժառանգությունը, որը մեծ կորուստների է ենթարկվել 1909 թվականի աղետի, 1915-19 թթ-ի տարագրության և 2014 թվականի մարտ-հունիս ամիսներին բնիկ հայերի աքսորի ու իրենց հայրենի շրջանից բռնի հեռանալու հետևանքով։ Վերջին հարյուրամյակի ընթացքում շրջանը երեք անգամ ենթարկվել է ավերածությունների և կողոպուտի։ Նյութական մշակույթի կորստի մեջ դեր են ունեցել նաև բնական աղետները, արտագաղթը և տնտեսության փոփոխությունները։
Այս գրքի մեջ նոր տվյալներ բերելով՝ հեղինակը շարունակում է ներկայացնել իր նախորդ աշխատություններում Քեսապի գավառակի տնտեսությանն ու կենցաղին վերաբերող նյութական մշակույթի հումքերը, տունը, հասարակական կառույցները, սրբավայրերը, եկեղեցական ու գերեզմանոցային շինությունները, գյուղատնտեսական և կենցաղային իրերը, գործիքները, տարազը և այլն։ 20-րդ դարի կեսերից հայկական կենցաղի ու առօրյայի մեջ մտած նոր երևույթները այս աշխատանքի մաս չեն կազմել։
Գրքում կան գծանկարներ, լուսանկարների ընդարձակ ալբոմ, որտեղ տեղադրված գունավոր ու սև-սպիտակ լուսանկարներն ավելի կենդանի պատկերացում են տալիս նյութական մշակույթի արժեքների մասին։
Նախատեսված է ազգագրագետների, արվեստաբանների և ընթերցողների լայն շրջանակների համար։
Հատկանիշներ | |
Հեղինակ (ներ) | Յակոբ Չոլաքեան |