«Շնագար» վիպակը հոգեբանական թրիլեր է: Ստեղծագործության մեջ արտացոլվել են արդի իրականության մեջ ապրող մտավորականների հույզերն ու տվայտանքները. մարդիկ, ովքեր առտնին հոգսերից հուսալքվելով՝ հաղորդակցվում են անդրաշխարհի հետ: Այդ հաղորդակցումը «Շնագար» վիպակում կատարվում է ենթագիտակցաբար:
Վիպակն իր ոճական առանձնահատկությունների և կառուցվածքային պարզության շնորհիվ ընթերցվում է մեկ շնչով` մտորման համար ակոսներ բացելով։ Հրեշտակների, երկնային պատերազմի մասին տեղեկատվությունը քաղվել է «Գիրք Ուրանտիա» փաստագրությունից, որն, ըստ էության, այլմոլորակայինների ուղերձն է Երկիր մոլորակի բնակիչներին:
Էդուարդ Խաչիկյանի «Տրդատ Մեծ» վեպը լայն կտավի անդրադարձ է III դարի վերջի և IV դարի սկզբի պատմական անցքերին, երբ Տրդատ արքայի ու Գրիգոր Լուսավորչի ջանք..