Menu
Your Cart

Անգլերեն դասականներ / Երեքը մի նավակում` չհաշված շունը

Անգլերեն դասականներ / Երեքը մի նավակում` չհաշված շունը
Անգլերեն դասականներ / Երեքը մի նավակում` չհաշված շունը
1889 թվականին լույս տեսած «Երեքը մի նավակում՝ չհաշված շունը» վեպը հումորային պատմություն է Ջերոմ Ք. Ջերոմի՝ Թեմզա գետով երկշաբաթյա նավարկության մասին՝ Քինգսթոնից Օքսֆորդ և հակառակ ուղղությամբ: Ի սկզբանե նախատեսված էր, որ գիրքը պետք է լիներ տեղանքի պատմությունը ներկայացնող լուրջ ճանապարհորդական ուղեցույց, սակայն հումորային տարրն այնքան գերակշռող եղավ, որ լուրջ և փոքր-ինչ սենտիմենտալ հատվածները կարծես շեղում լինեին վեպի զավեշտական բնույթից:

Երեք տղամարդկանց նախատիպ են ծառայել հենց ինքը Ջերոմը և իր երկու ընկերները՝ Ջորջ Ուինգրեյվը (Բարքլիզ բանկի գլխավոր մենեջերը) և Կառլ Հենչելը (Լոնդոնում տպագրական բիզնեսի հիմնադիր՝ գրքում Հարիս անվանմամբ), որոնց հետ հաճախ Ջերոմը նավակով ուղևորությունների էր գնում: Մոնթմորենսի անունով շունը միանգամայն մտացածին կերպար է, սակայն, ինչպես հեղինակն է խոստովանում, այն կերտվել է ներքին գիտակցական մի տարածքում, որտեղ բոլոր անգլիացիներն ունեն այդ շան տիպարից մի մասնիկ:

«Երեքը մի նավակում» վեպի հաջողությունը ոգեշնչեց Ջերոմին, և 1900թ. նա հրատարակեց գրքի շարունակությունը՝ Գերմանիայում հեծանվային շրջագայության մասին՝ «Երեքը զբոսանքի ժամանակ» վերնագրով (հայտնի է նաև «Երեքը անիվների վրա» անվանմամբ): 
Հատկանիշներ
Հեղինակ (ներ) Ջերոմ Ք. Ջերոմ
Լեզու Անգլերեն
Էջաքանակ 248
Տպագրություն Սև սպիտակ
ISBN 978-9939-75-462-8
Կազմ Փափուկ
Չափս 13 x 20 սմ

Կարծիք հայտնել

Զգուշացում։ HTML նշումը չի ապահովվում: Կիրառեք սովորական տեքստ։
Վատ Լավ
Պաշտպանություն բոտերից
  • Պահեստում: առկա չէ
2900 AMD