Menu
Your Cart

Իմ աստղիկի թաղումը: Ալեքսանդրապոլյան եռապատում: Գիրք I

Իմ աստղիկի թաղումը: Ալեքսանդրապոլյան եռապատում: Գիրք I
Իմ աստղիկի թաղումը: Ալեքսանդրապոլյան եռապատում: Գիրք I

«Ալեքսանդրապոլյան եռապատումը» բաղկացած է երեք իրարից անկախ արձակ գրքերի շարքից, որոնց միավորում է ընդհանուր գաղափարը՝ գրական վերակառուցմամբ՝ հիմնված իրական պատմությունների և փաստերի վրա. ավերված քաղաք, որը դարձավ Սովետական Միության փլուզման խորհրդանիշ:

Ալեքսանդրապոլյան եռապատման առաջին մասը `«Իմ աստղիկի թաղումը», արժանացել է «Գրան պրի» բարձրագույն մրցանակի «Ոսկե ասպետ» սլավոնական գրականության միջազգային ֆորումի «Արձակ» անվանակարգում (Պյատիգորսկ, Ռուսաստան, 2018):

«Իմ աստղիկի թաղումը» գիրքը «Ալեքսանդրապոլյան եռագրության» առաջին մասն է: Եվ միևնույն ժամանակ ինքնուրույն, առանձին պատմություն է: Ինքնակենսագրական:

Սա շատ նենգ ժանր է, հատկապես այն դեպքում, երբ պատմվում է առաջին դեմքով: Ինքնասիրահարվածության, անամոթության սահմանին գլխավոր դերում հանդես է գալիս «ես»-ը: Բայց, զարմանալիորեն, այս գրքում հեղինակին հաջողվել է գլխավոր դերում հանդես բերել լրիվ ուրիշներին, լրիվ այլ բան: Հեղինակն ինքը ներկա է յուրաքանչյուր տողում, բայց որպես փոխանցող, որպես նկարների ալբոմ, որպես ընտանեկան մասունքների զարդատուփ, որպես խունացած թանաք՝ հին ծրարի վրա:

Իսկ ո՞վ է այդ դեպքում գլխավոր հերոսը:

Քաղաքը, դրա լեզուն, որ առհասարակ չգիտի «փոխզիջում» բառը, բայց ամբողջությամբ փոխարինում է այն երախտագիտությամբ ու հոգատարությամբ: Լեզու, որում մեկ կտոր սև հացը հավասար է սիրո: Լեզու, որում «արհեստավոր» բառն ավելի հպարտ է հնչում, քան «մարդ»-ը:

Գլխավոր հերոսը քաղաքն է, դրա պատմությունն ու բնակիչները: Իսկ պատմությունը հենց բնակիչների մեջ է և հակառակը, քանի որ դրանք փոխներթափանցող, մեկը մյուսից անբաժան երևույթներ են: Նույնիսկ հեռանալով, փախչելով, շիվեր արձակելով այլ աշխարհներում՝ հնարավոր չէ կտրվել սեփական արմատից ու կենդանի մնալ:

Գլխավոր հերոսը անմահ քաղաքն է` ի հեճուկս ողբերգությունների, աղետների և դրա առանձին ընտանիքների անձնական փոքրիկ դժբախտությունների: Քաղաք, որտեղ «... միայն իրականությունն ու լույս են, Ոչ մթություն կա, ոչ մահ... »: Ծիծաղ կա, և ամբողջությամբ բացակայում է պաթոսը: Եվ այդ իմաստով գիրքը կատարյալ ուղեկցորդ է:

Հատկանիշներ
Հեղինակ (ներ) Արմեն Գասպարյան
Լեզու Ռուսերեն
Էջաքանակ 192
Հրատ. տարեթիվ 2019
Տպագրություն Սև սպիտակ
ISBN 978-9939-75-412-3
Կազմ Կոշտ
Չափս 16.5 x 23 սմ

Կարծիք հայտնել

Զգուշացում։ HTML նշումը չի ապահովվում: Կիրառեք սովորական տեքստ։
Վատ Լավ
Պաշտպանություն բոտերից
  • Պահեստում: առկա է
10000 AMD