Յոխան Մանգելզենը՝ ծնված 1942թ, լրագրող է, ապրում և աշխատում է Բրեմենում:
«Սա ճանապարհորդական ուղեցույց չէ, կամ պատմագեղարվեստական խոհագրություն Հայաստանի կամ Հայաստանի եկեղեցական ճարտարապետության մասին: Ես ընդամենը մի քիչ շրջել եմ Հայաստանում և գրել եմ այն, ինչ տեսել եմ»,- նշում է հեղինակը, - «Իմ «Հայաստան մոլորակը» ոգեղեն կապով Հայաստանը հանգուցում է Արցախին, ինչպես հայերն են անվանում իրենց հարևան փոքրիկ հանրապետությունը:
Իմ այս գրքի երկրորդ՝ բարեփոխված հրատարակությամբ հույս եմ տածում, որ ավելի շատ մարդիկ տեսնեն, հասկանան, զգան մի բան. «Այս կախարդական երկիրը մեր զորակցության կարիքն ունի»: Հայաստանն ազատվում է հին կառուցվածքներից, նրա առջև նորանոր ճանապարհներ են բացվում»: