Menu
Your Cart

Ժոզե Սարամագու. Մահվան ընդհատումները (Նոբելյան մրցանակի դափնեկիր)

Ժոզե Սարամագու. Մահվան ընդհատումները (Նոբելյան մրցանակի դափնեկիր)
Ժոզե Սարամագու. Մահվան ընդհատումները (Նոբելյան մրցանակի դափնեկիր)
Մահն ինչ-որ մի թվականի հունվարի մեկից ինչ-որ մի երկրում անսպասելիորեն դադարեցնում է իր գործունեությունը: Սկզբում ժողովուրդը ցնծում է, որ ընտրվել է՝ «անմահության» դրոշը կրելու: Շուտով ցնծացողների կողքին հայտնվում են միևնույն պատճառով ողբացողները՝ թաղման բյուրոները, հիվանդանոցները, ծերանոցները, եկեղեցին, ապահովագրական ընկերությունները: Ծննունդների և մահերի շրջապտույտի խախտման պատճառով երկիրը կանգնում է իսկական քաոսի առջև: Իրավիճակից սկսում է օգուտ քաղել հանցավոր կազմակերպությունը՝ մաֆիան, որ ընտանիքներին «օգնում է» ազատվել իրենց անմահ ծերերից: Յոթ ամիս անց մահը վերականգնում է իր գործունեությունը՝ սկսելով մանուշակագույն նամակներով մարդկանց գուժել մահվան լուրը: Սկսում է տալ մեկ շաբաթ ժամկետ, որպեսզի մարդիկ կարողանան ավարտին հասցնել իրենց կիսատ թողած գործերը, սակայն մահվան այս նախաձեռնությունը նույնպես հանգեցնում է ողբալի հետևանքների: Վերջապես մարդկային մարմին առնելով՝ մահն անձամբ է դուրս գալիս քաղաք...

Պորտուգալիա-Հայաստան Բարեկամության Միության թարգմանությունների մատենաշար:
Գիրքը հրատարակվել է Կամոէնշ – Համագործակցության ու Լեզվի Ինստիտուտի (Պորտուգալիա) աջակցությամբ:
Հատկանիշներ
Հեղինակ (ներ) Ժոզե Սարամագու
Թարգմանությունը Լուսինե Բրուտյան
Լեզու Հայերեն
Էջաքանակ 288
Հրատ. տարեթիվ 2023
Տպագրություն Սև սպիտակ
ISBN 978-9939-969-34-3
Կազմ Փափուկ
Չափս 14.5 x 20 սմ

Կարծիք հայտնել

Զգուշացում։ HTML նշումը չի ապահովվում: Կիրառեք սովորական տեքստ։
Վատ Լավ
Պաշտպանություն բոտերից
  • Պահեստում: առկա է
3900 AMD