Menu
Your Cart

Անգլերեն դասականներ / Քամին ուռիների մեջ

Անգլերեն դասականներ / Քամին ուռիների մեջ
Անգլերեն դասականներ / Քամին ուռիների մեջ
«Քամին ուռիների մեջ» վեպը անգլիական դասական գրականության լավագույն գործերից է: Առաջին անգամ տպագրվել է 1908 թվականին և հռչակ բերել հեղինակին՝ Կենեթ Գրեհեմին: Վեպում իրար հաջորդող դանդաղընթաց և արագընթաց գործողությունների կենտրոնում չորս մարդակերպ կենդանիներն են՝ Դոդոշը, Խլուրդը, Ջրամուկը և Գորշուկը: Նրանց միջոցով Գրեհեմը տալիս է 19-րդ դարի վերջի և 20-րդ դարի սկզբի անգլիական հասարակության նկարագիրը:

Վեպում միախառնվում են միստիկան, արկածները, բարոյականությունը և ընկերասիրությունը, ինչպես նաև Թեմզայի հովտի բնության պատկերները, որտեղ գրողը տեղափոխվել էր ապրելու Անգլիայի բանկի քարտուղարի պաշտոնը թողնելուց և թոշակի անցնելուց հետո:

«Քամին ուռիների մեջ» վեպի հիմքում Կենեթ Գրեհեմի՝ իր որդուն՝ Ալիստերին, քնելուց առաջ պատմած պատմություններն են:
Հատկանիշներ
Հեղինակ (ներ) Կենեթ Գրեհեմ
Լեզու Անգլերեն
Էջաքանակ 192
Տպագրություն Սև սպիտակ
ISBN 978-9939-75-468-0
Կազմ Փափուկ
Չափս 13 x 20 սմ

Կարծիք հայտնել

Զգուշացում։ HTML նշումը չի ապահովվում: Կիրառեք սովորական տեքստ։
Վատ Լավ
Պաշտպանություն բոտերից
  • Պահեստում: առկա է
2500 AMD