Menu
Your Cart

Սփյուռք մատենաշար / Յակոբ Մնձուրի / Նազար

Սփյուռք մատենաշար / Յակոբ Մնձուրի / Նազար
Սփյուռք մատենաշար / Յակոբ Մնձուրի / Նազար

«Սփյուռք» մատենաշարի սույն հատորով լույս է տեսնում Յակոբ Մնձուրու «Նազար» դրաման, որ առաջին անգամ է տպագրվում առանձին գրքի տեսքով։ Նախկինում հրատարակվել է միայն մեկ անգամ՝ 1929 թ․, Բոստոնի «Հայրենիք» ամսագրում։ Մնձուրու գրականության նյութը հայրենի գյուղն է՝ իր բնությամբ, հարազատ ու պարզ, իրենց ավանդույթներին, հող ու ջրին կապված մարդկանցով։ «Նազար» դրաման մեծանուն գրողի միակ դրամատիկական երկն է, որտեղ նույնպես իր իսկ բնորոշմամբ «գիւղը կ'ապրի իմ մէջս»՝ մնձուրիական գյուղաշխարհի գեղահրաշ նրբերանգներով, բայց ողբերգական ավարտով։

Աշխատասիրութեամբ՝ Արթուր Անդրանիկեանի

«Գրեց բարոյականության հետ հարաբերվելու իր հնարավորությունը կորցրած թշնամու դեռ տաք ատելության ու քամահրանքի պայմաններում։ Այլ կերպ անհնար է հասկանալ Յակոբ Մնձուրիի անվան շուրջը երկար լռությունը․․․
Ազգապահպանության և ազգահորինման այս գեհենը չկա Մնձուրու ստեղծագործության մեջ՝ ստեղծագործության մեջ նրա, ով ամենաստույգ գոնե վկան էր լինելու։ Սա ի՞նչ է, զոհի հետ նաև ճիչի խժռում։ Այս ամենի ձեր չիմացությամբ՝ հայ մեծ մշակույթի խաղաղ անդաստանների այս խոնարհ մշակի գործը ձոն է մարդու գոյության խորհրդի բարությանը։
Այս ամենի ձեր գիտությամբ՝ Յակոբ Մնձուրու ստվար ժառանգությունը ձեր ձեռքին մեղադրանք է ընդդեմ տիրակալական նկրտումների, որ ժողովուրդներ է հակադրում, ժողովուրդներ է ոչնչացնում և ազգայնամոլության ախտով ժողովուրդներ է թունավորում»։

Հրանտ Մաթևոսյան

Հատկանիշներ
Խմբագիր Արթուր Անդրանիկեան
Լեզու Հայերեն
Էջաքանակ 64
Հրատ. տարեթիվ 2020
Տպագրություն Սև սպիտակ
ISBN 978-9939-75-605-9
Կազմ Փափուկ
Չափս 13.5 x 20 սմ

Կարծիք հայտնել

Զգուշացում։ HTML նշումը չի ապահովվում: Կիրառեք սովորական տեքստ։
Վատ Լավ
Պաշտպանություն բոտերից
  • Պահեստում: առկա է
1300 AMD