Menu
Your Cart

«Իմ գրադարանը»

«Առաքյալը» վիպակում Մուրացանը պատկերում է երեք տարբեր աշխարհների՝ իր ժամանակի ուսանողական միջավայրի, հայ գյուղի տխուր իրականության և թիֆլիսյան ճոխ կյանքի հակադրությունը: Այդ աշխարհներից ամեն մեկը յուրովի է ազդում ստեղծագործության հերոսի՝ Կամսարյանի վրա՝ բացահայտելով նրա հոգևոր սնանկությունն ու տոկու..
2500 AMD
Սկավառակն ընդգրկում է «Իմ գրադարանը» շարքից ինը գրքեր դասական ուղղագրությամբ` «Ա. Իսահակեան», «Ա. Բակունց», «Ղ. Աղայեան», «Հ. Թումանեան», «Գ. Զոհրապ», «Նար-Դոս», «Պ. Դուրեան», «Դ. Վարուժան», «Ե. Չարենց»:..
3950 AMD
«Իմ գրադարանը» մատենաշարով լույս է տեսնում Ալեքսանդր Շիրվանզադեի 2-րդ հատորը, որում ընդգրկված են «Պատվի համար», «Մորգանի խնամին», «Արտիստը» ստեղծագործությունները: Շիրվանզադեն բացառիկ դեր է խաղացել հայ դրամատուրգիայի և թատրոնի պատմության մեջ: Նա ընդլայնել է դրամատուրգիայի ժանրային սահմանները, ստեղծել..
2700 AMD
«Իմ գրադարանը» մատենաշարի սույն հատորով լույս է տեսնում Ալեքսանդր Շիրվանզադեի «Քաոս» վեպը: «Քաոս» վեպը Շիրվանզադեն գրել է «մի գերդաստանի ընտանեկան խռովության տպավորության տակ», ինչպես ինքն է ասել տարիներ անց: Նա մեծ հոգեբանի պես քննել է մարդկային ողբերգության պատճառներն ու ակունքները, տեսել հոգեբանա..
3300 AMD
Ակսել Բակունցը հայ գեղարվեստական արձակի ամենատաղանդավոր ներկայացուցիչն է: Բակունցի ակնարկներում ու պատմվածքներում պատկերված են նրա հայրենի եզերքն ու մարդիկ: Նրա ստեղծագործությունների վրա… անհատական կնիք է դրված. այնքան թարմ են և ինքնուրույն… ​​ ​Ակսել Բակունցի այս ժողովածուն լույս է տեսել «Իմ գրադ..
2500 AMD
Ավետիք Իսահակյանի՝ մեծ Վարպետի գրական ժառանգությունը ազգային հարստություններից է: Մեծ գրողի քնարական ստեղծագործությունները շատ հուզիչ են ու երաժշտական: Պատահական չէ, որ նրա շատ բանաստեղծությունների տեքստերով գրվել են բազմաթիվ ժողովրդական ու հեղինակային երգեր: Իսահակյանը բազմաժանր գրող է: Նրա երկերը ..
2500 AMD
Գաբրիել Սունդուկյանը հայ թատերագրության ռեալիստական ուղղության սկզբնավորողներից է: Գաբրիել Սունդուկյանի «Պեպոն» հայ ռեալիստական դրամատուրգիայի մնայուն էջերից է, հայկական թատրոնում ամենաշատ բեմադրվող գործերից: Թարգմանվել և բեմադրվել է ռուսերեն, վրացերեն, ադրբեջաներեն, ֆրանսերեն, փոխադրվել է արևմտահայ..
2200 AMD
Գրիգոր Զոհրապը բազմաժանր գրող է: Գրել է վեպեր, նորավեպեր, արձակ և չափածո բանաստեղծություններ: Ստեղծագործության մեջ հատկապես առանձնանում է նորավեպը: Նրա երկերը թարգմանվել են 26 լեզվով: Զոհրապը նաև փաստաբան էր, իրավագետ, հասարակական-քաղաքական գործիչ, հրապարակախոս: Գրիգոր Զոհրապի այս ժողովածուն լույ..
2200 AMD
Դանիել Վարուժանն արևմտահայ քնարերգության ամենաինքնատիպ դեմքերից է: Դ. Վարուժանի ստեղծագործությունը հայ դասական քնարերգության բարձրագույն արժեքներից է և ունի համամարդկային նշանակություն: Դանիել Վարուժանի այս ժողովածուն լույս է տեսել «Իմ գրադարանը» մատենաշարով: «Իմ գրադարանը» մատենաշարի յուրաք..
2200 AMD
«Իմ գրադարանը» մատենաշարով Էդիթ Պրինտը հրատարակում է Դերենիկ Դեմիրճյանի ստեղծագործությունների ժողովածուն: Նրա բոլոր ստեղծագործություններում նկատելի է մարդկային կյանքի անարդարությունների պատճառը վերհանելու, պարզաբանելու գրողի ձգտումը: Դեմիրճյանի բոլոր հերոսները հոգեբանական կերպարներ են, որոնց միջոցով..
2200 AMD
Եղիշե Չարենցը հայ բազմադարան գրականության մեծագույն գագաթներից է: Երգել է Հայաստանի ու հայ ժողովրդի ստեղծագործ ուժը, փառապանծ անցյալը, պատմության ողբերգական դրվագները, պայծառ ապագան: Եղիշե Չարենցի այս ժողովածուն լույս է տեսել «Իմ գրադարանը» մատենաշարով: «Իմ գրադարանը» մատենաշարի յուրաքանչյուր գրք..
2700 AMD
Օտյանն ստեղծել է սոցիալական ու քաղաքական երգիծանքի փայլուն երկեր, մեծապես առաջ մղել քննադատական ռեալիզմի հայ վիպագրությունը և լիակատար իրավունք նվաճել Հ. Պարոնյանից հետո կոչվելու «ծիծաղի համար ծնված մեծագույն հայ երգիծաբանը»: Օտյանը երգիծանքի հզոր զենքով ծաղրել ու ձաղկել է ազգային այն գործիչներին, ո..
2000 AMD
Գրող, մանկավարժ և հասարակական գործիչ Լևոն Շանթի ստեղծագործության նշանակությունը հայ գրականության և մշակույթի պատմության մեջ հիմնականում պայմանավորված է նրա դրամատուրգիայով: Նրա գործերում արծարծված են անհատի ու հասարակության փոխհարաբերության, եսի ու անձնազոհության, զգացմունքների ու ազատության տենչանք..
2200 AMD
«Իմ գրադարանը» մատենաշարով լույս են տեսնում Խաչատուր Աբովյանի ստեղծագործությունները, այդ թվում` «Վերք Հայաստանի» վեպը և «Պարապ վախտի խաղալիք» առականին: Աբովյանին միշտ մտատանջել են անհատի և հայրենիքի ճակատագրերը, իր ստեղծագործություններում նա վեր է հանել իրականության գորշ հակադրությունները: «Պարապ վա..
2200 AMD
Հակոբ Պարոնյանը հայ երգիծական գրականության ականավոր ներկայացուցիչներից է և համարվում է երգիծաբանության ազգային դպրոցի հիմնադիրը: Հակոբ Պարոնյանի այս ժողովածուն լույս է տեսել «Իմ գրադարանը» մատենաշարով: «Իմ գրադարանը» մատենաշարի յուրաքանչյուր գրքում ներկայացված են հայ դասական գրողների լավագու..
2200 AMD
Հովհաննես Թումանյանի ստեղծագործությունները հայ գրականության մնայուն էջերից են: Նրա պոեմները, լեգենդներն ու բալլադները հարստացրել են համաշխարհային գրականության գանձարանը, իսկ անմահ քառյակները համամարդկային արժեք ունեն: Քնարերգության մեջ արտահայտել է անհուն հայրենասիրություն և լավատեսություն՝ հնադարյա..
2500 AMD
«Իմ գրադարանը» մատենաշարով լույս է տեսնում հայ գրող, հրապարակախոս Հրաչյա Քոչարի ստեղծագործությունների ժողովածուն: Ժողովածուի մեջ զետեղված են «Մայրենի լեզու» շարքի գործերը, «Նահապետ» վիպակը և այլ վիպակներ ու պատմվածքներ: Այս ստեղծագործություններում Քոչարը վերլուծում է իր ժողովրդի կյանքի ծանր պատմությ..
2200 AMD
Ղազարոս Աղայանը համարվում է ինքնակենսագրական վեպի ժանրի հեղինակը հայ գրականության մեջ: Գրել է բանաստեղծություններ, հեքիաթներ, վիպակներ: Նա նաև նշանավոր մանկավարժ է, հրապարակախոս և գրական-հասարակական գործիչ: ​ Ղազարոս Աղայանի այս ժողովածուն լույս է տեսել «Իմ գրադարանը» մատենաշարով: «Իմ գրադարանը» մ..
3900 AMD
«Իմ գրադարանը» մատենաշարով լույս է տեսնում Միսաք Մեծարենցի բանաստեղծությունների ժողովածուն: Դրանում տեղ են գտել բանաստեղծի «Բաբախումներ», «Ծիածան», «Նոր տաղեր» շարքի և այլ քնարական բանաստեղծություններ, ինչպես նաև «Ինքնադատության փորձ մը «Ծիածան»-ին առիթով» գրական-քննադատական հոդվածը: Մեծարենցի հերոս..
2200 AMD
Գրող, հրապարակախոս, գրաքննադատ, լուսավորիչ Միքայել Նալբանդյանը հայ իրապաշտական արձակի հիմնադիրներից է: Նրա ստեղծագործությունները մեծապես ազդել են հասարակական մտքի և ազգային գաղափարախոսության ձևավորման վրա: Նալբանդյանի ստեղծագործության բարձրակետը հրապարակախոսությունն է: Մ. Նալբանդյանի քնարերգության..
2200 AMD
«Իմ գրադարանը» մատենաշարի սույն հատորով լույս է տեսնում Մուրացանի «Գևորգ Մարզպետունի» վեպը: Այս վեպը Մուրացանի ռոմանտիկական պատմափիլիսոփայության համապարփակ մարմնավորումն է: Վեպում Հայոց Բագրատունի թագավորների ժամանակաշրջանի իրադարձություններն են նկարագրվում: Պետականության և ազգային հարցերին զուգահեռ..
3900 AMD
«Իմ գրադարանը» մատենաշարի սույն հատորով լույս են տեսնում Մուրացանի «Հասարակաց որդեգիրը», «Անդրեաս երեց» և «Խորհրդավոր միանձնուհի» վեպերը: «Անդրեաս երեց» վեպում ներկայացվում է 17-րդ դարի Հայաստանը՝ պարսկական տիրապետության ժամանակաշրջանում: Գլխավոր հերոսը՝ Անդրեաս երեցը նահատակվում է հանուն հայրենիքի ..
3300 AMD
Նար-Դոսն իր գրական գործունեությունն սկսել է XIX դարի 80-ական թվականներին: Սկզբում գրել է բանաստեղծություններ, ապա՝ պատմվածքներ: 1886 թվականից գրել է վեպեր և վիպակներ: Նար-Դոսի լեզուն ժամանակակից հայերենի մի նոր բարձրակետն է, իսկ ստեղծագործությունը՝ հայ արձակի մի նոր աստիճան: ​​Նար-Դոսի այս ժողովա..
2500 AMD
Պետրոս Դուրյանը հայ նոր քնարերգության առաջին նշանավոր սիրերգակն է: Նա վերականգնել է միջնադարյան քնարերգության հետ պատմականորեն խզված կապը, հրաժարվել է կլասիցիզմից, բանաստեղծությանը հաղորդել զգացմունքային խորություն, հոգեբանություն: Պետրոս Դուրյանի այս ժողովածուն լույս է տեսել «Իմ գրադարանը» մատեն..
1500 AMD
Ռափայել Պատկանյանը հայ ազգային-հայրենասիրական պոեզիայի հիմնադիրներից է: Նա նաև արձակագիր է, հասարակական գործիչ և մանկավարժ. իր գրականությամբ և գործունեությամբ սատարել է աշխարհաբարի ամրապնդմանն ու աշխարհիկ գրականության ստեղծմանը: Ռափայել Պատկանյանի «Արաքսի արտասուքը» բանաստեղծությունը հայ ազգային-ազ..
2200 AMD
Սևակի ստեղծագործությունը վերաբերում է հայկական նեոռոմանտիզմ անվանվող գրական ուղղությանը, սակայն աշխարհայացքով, գեղարվեստական մտածողությամբ ու ոճով ինքնուրույն տեղ է գրավում XXդարի սկզբի արևմտահայ գրական շարժման մեջ։ Սևակը գրել է սիրո, բնության, սոցիալական, ազգային-հայրենասիրական թեմաներով։ Ռուբեն..
1500 AMD
Սիամանթոն արևմտահայ քնարերգության անկրկնելի դեմքերից է: Ճակատագրի բերումով նա ապրել է 20-րդ դարում հայ ժողովրդին բաժին ընկած ողբերգական ժամանակներում: Առաջին՝ «Դյուցազնորեն» ժողովածուն հռչակել է ցասման ու պայքարի տրամադրություններ բերող գաղափարական բանաստեղծի մուտքը գրական աշխարհ: Նա պայքարի կոչ է ..
1700 AMD
«Իմ գրադարանը» մատենաշարով լույս է տեսնում Սիլվա Կապուտիկյանի բանաստեղծությունների ժողովածուն՝ Հայերգություն, Սիրերգություն և Մարդերգություն բաժիններով: Կապուտիկյանի հայրենասիրական ստեղծագործություններում հայ մարդը, հայ ժողովուրդն է գովերգվում, ով սխրանքներով ողբերգություններից միշտ վերածնվում ու հա..
2200 AMD
Ստեփան Զորյանը հայ գրականության այն վարպետներից է, որ իր երկերում ներկայացնում է Հայաստանի բարդ իրադրությունը չորրորդ դարում («Պապ թագավորը», «Հայոց բերդը», «Վարազդատ») և՛ ավելի ուշ ժամանակներում ու իր ապրած տարիներին: Բծախնդիր ու պահանջկոտ Զորյանը բարձրացրել է հայ արձակի մշակույթը, ստեղծել ստեղծագո..
2500 AMD
«Իմ գրադարանը» մատենաշարը ներկայացնում է Վախթանգ Անանյանի պատմվածքները։ Հեղինակն անմնացորդ սիրով պատկերում է հայրենի բնաշխարհը: Նա խոր պատկերացում է տալիս Հայաստանում երբևէ ապրած և ապրող կենդանիների մասին։ Անանյանական «մարդ-բնություն» թեմատիկայում արժևորվում և կողք կողքի հանդես են գալիս մարդն ու բ..
2500 AMD
«Իմ գրադարանը» մատենաշարը ներկայացնում է հայ ժողովրդական բանաստեղծ Վահան Թեքեյանի բանաստեղծությունների ժողովածուն։ ​Հայ բանաստեղծության հարուստ աշխարհում իրենց ուրույն ու չքնաղ երանգներն ունեն Վ. Թեքեյանի ստեղծագործություները։ Նա եղեռնից պատահաբար փրկված հայ այն լավագույն ստեղծագործողն է, որը բարձր ..
2350 AMD
«Իմ գրադարանը» մատենաշարով հրատարակվել է Վահան Թոթովենցի ստեղծագործությունների ժողովածուն: Այն ներառում է հեղինակի պատմվածքներն ու վիպակները, ինչպես նաև դիմանկարներ շարքը: Թոթովենցի գրական հարուստ ու բազմաժանր ժառանգությունն իր թեմատիկ ատաղձով և լեզվաոճական մակարդակով մի ուրույն գեղավեստական համակար..
2700 AMD
Վահան Տերյանը հայ քնարերգության մեջ սկզբնավորել է մի նոր շրջան, որը նպաստել է մեր բանաստեղծական արվեստի հետագա զարգացմանը: Գրել է ավելի քան 400 բանաստեղծություն, շուրջ երեք տասնյակ գրական-քննադատական և հրապարակախոսական հոդված, մի քանի հարյուր նամակ: ​Վահան Տերյանի այս ժողովածուն լույս է տեսել «Իմ..
2500 AMD
«Խաչագող» բառը հայերենի ամենաամոթալի բնորոշումներից է, որ տրվել է սրբություն չճանաչող, ամբողջովին այլասերված ծպտյալ խաբեբաներին: Զազրելի հանցագործի այդ ճանապարհն է բռնում նաև Րաֆֆու վեպի հերոսը՝ Մուրադը. նա երկար տարիներ անհայրենիք թափառականի կյանքով է ապրում օտար ծագերում՝ իրար վրա բարդելով նորանոր..
3500 AMD
«Իմ գրադարանը» մատենաշարով Էդիթ Պրինտը հրատարակում է Րաֆֆու «Սամվել» պատմական վեպը: Վեպը պատմում է 4-րդ դարի կեսին Հայաստանում տիրող քաղաքական բարդ իրադարձությունների մասին: Պարսկաստանի և Բյուզանդիայի աքցանի մեջ առնված հայ ժողովուրդը ձգտում էր հաստատել իր էթնիկական ինքնությունն ու պետական անկախությո..
4200 AMD
Միջնադարյան մեծատաղանդ հայ բանաստեղծ Ֆրիկի «Տաղերը» լույս են տեսել «Իմ գրադարանը» մատենաշարով: Ֆրիկից պահպանվել են մոտ 5 տասնյակ բանաստեղծություններ, որոնցից լավագույններն ընդգրկված են համաշխարհային պոեզիայի գանձարանում: Ֆրիկը գրել է ժողովրդին հասկանալի պարզ ու հստակ լեզվով։ Ահա թե ինչպես է հենց ինք..
2000 AMD
Ցուցադրված է 1 - 36 ` 36 –ից (ընդհանուր 1 էջ)