Menu
Your Cart

Անգլերեն դասականներ

«Ալիսի արկածները հրաշքների աշխարհում և հայելու աշխարհում» (հայտնի է կրճատ՝ «Ալիսը հրաշքների աշխարհում» վերնագրով) Լուիս Քերոլի հայտնի վեպն է, որն առաջին անգամ լույս է տեսել 1865թ.: Այն Ալիս անունով մի աղջկա մասին է, որը ճագարի բնի փոսից ընկնում է մի երևակայական աշխարհ՝ բնակեցված արտասովոր, մարդակերպ..
3200 AMD
«Աննան Կանաչ կտուրներից» վեպը, 1908 թվականի առաջին հրատարակությունից ի վեր, դարձել է համաշխարհային բեսթսելեր։ Վեպը վաճառվել է ավելի քան 50 միլիոն օրինակով և թարգմանվել 36 լեզուներով։ Կանադուհի Լուսի Մոդ Մոնտգոմերիի այս ստեղծագործությունը բազմիցս էկրանավորվել է, այդ թվում` PBS, The Disney Channel ..
3300 AMD
«Արքայազնը և աղքատը» Մարկ Տվենի հանրահայտ վեպն է, որն առաջին անգամ լույս է տեսել 1881թ. Կանադայում և ապա 1882թ.՝ ԱՄՆ-ում: Հեղինակի առաջին փորձն է պատմական գեղարվեստական գրականության ժանրում: Դեպքերը տեղի են ունենում 1537թ. Լոնդոնում՝ երկու պատանիների շուրջ, որոնք ունեն միանման արտաքին տեսք: Մեկի անո..
2900 AMD
«Բժիշկ Ջեքիլի և պարոն Հայդի տարօրինակ պատմությունը» գոթական վիպակ է: Այն պատմում է Գաբրիել Ջոն Աթերսոն անունով մի լոնդոնաբնակ փաստաբանի մասին, որն ուսումնասիրում է իր վաղեմի ընկեր բժիշկ Հենրի Ջեքիլի և չարանենգ Էդուարդ Հայդի հետ կապված տարօրինակ եղելությունները: ​Վիպակի ազդեցությունն այնքան մեծ է եղ..
1900 AMD
«Գանձերի կղզին» Ռոբերտ Լուիս Սթիվենսոնի արկածային վեպն է, որը պատմում է ծովահենների և անմարդաբնակ կղզում թաքցված գանձերի մասին: Վեպն ահռելի ազդեցություն է թողել ժողովրդական ընկալման վրա՝ կապված այն ամենի հետ, ինչ վերաբերում է ծովահեններին, «X» նշանով գանձերի քարտեզներին, առագաստանավերին, «Սև նշան»-ի..
2900 AMD
«Գուլիվերի ճանապարհորդությունները» կամ «Ճանապարհորդություններ դեպի աշխարհի մի քանի հեռավոր երկրներ. չորս մասից բաղկացած պատմություն` գրված Լեմյուել Գուլիվերի կողմից, ով սկզբում վիրաբույժ էր, հետո նավապետ մի քանի նավերի վրա» (գրքի ամբողջական անվանումը) Ջոնաթան Սվիֆթի վեպը և՛ մարդկային էության երգիծան..
3700 AMD
«Դորիան Գրեյի դիմանկարը» վեպը համարվում է անգլիացի գրող Օսկար Ուայլդի ամենանշանավոր ստեղծագործությունը։ Սա Ուայլդի միակ հրատարակված վեպն է և աշխարհի ամենաընթերցվող գրքերից մեկը։ Առաջին անգամ հրատարակվել է 1890 թվականի հուլիսին անգլիական թերթերից մեկում։ Առանձին գրքով տպվել է միայն 1891 թվականի ապրիլ..
2500 AMD
1889 թվականին լույս տեսած «Երեքը մի նավակում՝ չհաշված շունը» վեպը հումորային պատմություն է Ջերոմ Ք. Ջերոմի՝ Թեմզա գետով երկշաբաթյա նավարկության մասին՝ Քինգսթոնից Օքսֆորդ և հակառակ ուղղությամբ: Ի սկզբանե նախատեսված էր, որ գիրքը պետք է լիներ տեղանքի պատմությունը ներկայացնող լուրջ ճանապարհորդական ուղեց..
2900 AMD
Ջին Ուեբստերի «Երկար ոտքերով հայրիկը» նամակագրական վեպը լույս է տեսել 1912 թ.: Գլխավոր հերոսուհին Ջերուշա «Ջուդի» Էբոթն է, ով մեծացել է մանկատանը: Այստեղ երեխաներն ամբողջությամբ կախված էին բարեգործությունից և ստիպված էին կրել այլոց հին հագուստները: 17 տարեկանում աղջիկն ավարտեց կրթությունը մա..
2500 AMD
Մարկ Տվենի «Թոմ Սոյերի արկածները» գիրքը լույս է տեսել 1876թ.: Վեպի գլխավոր հերոսը 12-ամյա Թոմ Սոյերն է, որը մոր մահից հետո ապրում է մորաքույր Պոլլիի հետ: Վեպում նկարագրվում են Թոմի և նրա ընկերների մի քանի ամիս տևող արկածները: Այս արկածների ընթացքում Թոմը հասցնում է գտնել իր սիրուն՝ Բեքի Թեթչերին, ակ..
2900 AMD
Ֆրենսիս Հոջսոն Բըրնեթի «Խորհրդավոր պարտեզը» վեպը առաջին անգամ լույս է տեսել 1911 թ.: Այն հեղինակի ամենահայտնի ստեղծագործություններից է և համարվում է անգլիական մանկագրության դասական գործերից մեկը: Պատմությունը Մերի Լենոքսի մասին է՝ մի անգլիացի աղջկա, որը հայրենիք է վերադառնում Հնդկաստանից: Նա մեծ ող..
3200 AMD
«Հպարտություն և նախապաշարմունք» վեպը Ջեյն Օսթինի ամենահայտնի ստեղծագործություններից է, որը հրատարակվել է 1813 թ.: Այն նկարագրում է գլխավոր հերոսուհու՝ Էլիզաբեթ Բենեթի զգացմունքային զարգացումը: Նա աստիճանաբար հասկանում է արագ դատողություններ անելու սխալը և սկսում է ընկալել ու գնահատել մակերեսայինի և ..
3300 AMD
Գրքի առաջին հրատարակությունը (Scribners) 1925 թվականի ապրիլին էր: Չնայած սկզբնական անհաջողություններին, գիրքը մեծ ճանաչում ստացավ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին և դարձավ ամերիկյան դպրոցների ուսումնական ծրագրի մի մասը։ Այսօր «Մեծն Գեթսբին» համարվում է դասական գրականության գլուխգործոցներից ..
2500 AMD
Ջեք Լոնդոնի «Նախնիների կանչը» արկածային վիպակն առաջին անգամ հրատարակվել է 1903 թ.: Լոնդոնը մոտ մեկ տարի ապրել է Յուկոնում (Կանադա), և այդ ընթացքում նրա կատարած դիտարկումներն են ընկած ստեղծագործության հիմքում: Վիպակի գլխավոր հերոսը Բաք անունով շունն է: Պատմությունը սկսվում է Կալիֆոռնիայի Սանտա Կլարա..
2000 AMD
Անգլիացի գրող Շառլոթ Բրոնթեի «Ջեյն Էյր» նովելն առաջին անգամ հրատարակվել է Քարեր Բելլ գրչանվամբ 1847թ. հոկտեմբերի 16-ին: Ջեյն Էյրը չունի ո՛չ արտակարգ գեղեցկություն, ո՛չ դյութիչ հմայք, ինչի միջոցով իր գեղարվեստական նախորդները ճանապարհ էին հարթում աշխարհում: Փոխարենը, Ջեյնն ապավինում է ջանասիրության և ..
4200 AMD
Գրքում ներկայացվում է գլխավոր կերպարի (ծննդյան անունն է Ռոբինզոն Քրեցներ) ինքնակենսագրականը՝ մի նավաբեկյալի, որը 28 տարի անցկացնում է Տրինիդադին մոտ գտնվող մի հեռավոր արևադարձային անմարդաբնակ կղզում: Նախքան վերջնականապես փրկվելը` այստեղ նա հանդիպում է մարդակերների, գերիների, խռովարար նավաստիների: Ա..
3500 AMD
Չարլզ Դիքենսի «Սուրբծննդյան երգը» Էբենեզեր Սկրուջ անունով մի ծեր, քարսիրտ և ժլատ մարդու մասին է, որին Սուրբծննդյան նախօրեին այցելում են իր նախկին բիզնես ընկեր Ջեյքոբ Մարլիի ոգին, ինչպես նաև Սուրբծննդյան Անցյալի, Ներկայի և Ապագային ոգիները: Նրանց այցելություններից հետո Սկրուջը մեկ գիշերվա ընթացքում ի..
1900 AMD
Ջեք Լոնդոնի «Սպիտակ ժանիք» վեպն արկածային ժանրի ստեղծագործություն է, որի գլխավոր հերոսը Սպիտակ ժանիք մականունով վարժեցրած կիսաշուն-կիսագայլն է: Վեպի իրադարձությունները տեղի են ունենում Ալյասկայում ոսկու տենդի ժամանակներում: Պատմության հիմնական մասը ներկայացված է կենդանիների և մասնավորապես՝ գայլ..
2900 AMD
«Փիթր Փեն կամ տղան, որը չէր ուզում մեծանալ» կամ «Փիթրը և Վենդին» Ջեյմս Մեթյու Բարրիի ամենահայտնի գործն է՝ 1904թ. բեմադրվել է որպես պիես և 1911թ. տպագրվել վեպի տեսքով: Երկու տարբերակն էլ պատմում են Փիթր Փենի՝ չարաճճի, բայց և անմեղ մի տղայի մասին, որը կարողանում է թռչել և շատ արկածներ է ունենում Նևերլ..
2900 AMD
«Քամին ուռիների մեջ» վեպը անգլիական դասական գրականության լավագույն գործերից է: Առաջին անգամ տպագրվել է 1908 թվականին և հռչակ բերել հեղինակին՝ Կենեթ Գրեհեմին: Վեպում իրար հաջորդող դանդաղընթաց և արագընթաց գործողությունների կենտրոնում չորս մարդակերպ կենդանիներն են՝ Դոդոշը, Խլուրդը, Ջրամուկը և Գորշուկը:..
2500 AMD
Երբ երիտասարդ աղջիկը տասնութ տարեկանում հեռանում է տնից, նրան հիմնականում երկու ելք է մնում. նա կամ հայտնվում է ապահով ձեռքերում և դառնում է ավելի լավը, կամ կտրուկ անկում է ապրում: «Քույր Քերի» վեպում հեղինակը պատմում է փոքր քաղաքում ապրող հմայիչ աղջկա մասին, որ տեղափոխվում է մշուշոտ հավակնություննե..
3900 AMD
«Ֆրանկենշթեյնը» Մերի Շելլիի հայտնի ստեղծագործությունն է, որը առաջին անգամ տպագրվել է անանուն 1818 թվականին: Վեպում Վիկտոր Ֆրանկենշթեյնը, որ երիտասարդ ուսանող է Ժնևից, ստեղծում է կենդանի արարած մահացած մատերիայից: Նա մահացած մարդկանց տարբեր օրգաններից հավաքում է մարդու նմանակ, իսկ հետո գտնում նրան ..
2500 AMD
Ցուցադրված է 1 - 22 ` 22 –ից (ընդհանուր 1 էջ)