Ժողովածուն ամփոփում է ֆրանսահայ մեծանուն բանաստեղծ, արձակագիր Նիկողոս Սարաֆյանի /1902-1972/ «Չափածոյ երկերը» եւ «Վէնսէնի անտառը» խոհագրությունը:
Ժողովածուում ընդգրկված է հեղինակի բանաստեղծական ողջ ժառանգությունը՝ «Անջրպետի մը գրաւումը» առաջին ժողովածուից մինչև վերջինը՝ «Միջերկրական» ժողովածուն, ինչ..
«Սփյուռք» մատենաշարի սույն հատորով լույս է տեսնում Նիկողոս Սարաֆյանի «Մանուկ Դունիեան» վեպը։ Այս ստեղծագործությունում գրողական դիտարկումները շեշտադրված են իրականության քաոսի և քաոսային իրականության խնդրահարույց իրողությունների լույսի ներքո․ «Արմատախիլ հայ մը, դարուն մարդը նոյն ատեն, թափառական աշխարհ..
Նշան Պէշիկթաշլեանը (Կ. Պոլիս, 1898 - Փարիզ 1972) հայ երգիծաբանութեան ամենախոշոր ներկայացուցիչներից է: Սոցիալ-քաղաքական, ազգային-հասարակական թերութիւնների նկատմամբ չափազանց յանդուգն, սուր դիտողունակութեամբ օժտուած գրող: Ծնուել է Պոլսում, ողջ կեանքն ապրել Փարիզում:
Ներկայ հրատարակութիւնը ծաղկաքաղ է Ն..
«Սփյուռք» մատենաշարի սույն հատորով լույս է տեսնում Շահան Շահնուրի «Յարալեզներու դաւաճանութիւնը» պատմվածաշարը։ Շահնուրի անվան հետ է կապված հայ գրականության մեջ «նահանջի» ուղղության սկզբնավորումը։ Օտարության մեջ հայի լինելիության տեսանկյունից հատկապես հետաքրքիր է «Յարալեզներու դաւաճանութիւնը» պատմված..
Շահան Շահնուրի (Կ. Պոլիս, 1902, Փարիզ, 1973) «Նահանջը առանց երգի» վեպը նորակազմավոր Սփյուռքի տարեգրության՝ գեղարվեստական ընդհանրացմամբ, հոգևոր ուծացում ապրող հայության վկայություններ ընդգրկող վիպասք է՝ համաժամանակային խորհրդածությունների մղող հարցադրումներով: Հրատարակության պատրաստեց, ծանոթագրեց, վե..
Ի՞նչ օգուտ կ’ունենայ մարդ, եթե այս ամբողջ աշխարհը շահի, բայց իր անձը կորցնի: Մատթէոս 16:26
Վեպի հերոսը մեր ժամանակակիցն է, դեռևս չկայացած գրող, շարքային մի լրագրող, ով չի դիմադրում արագ և հեշտ փառքի հասնելու գայթակղությանը և ամեն գնով հաջողության հասնելու մոլուցքով բռնված հինգ տարի ժամկետով ..
Վեպ սիրո, նավթի, սև փողերի, կարգերի բախման և մութ անցքերի մասին․ հայաշատ Բաքու, որտեղ նույնիսկ չկար «ադրբեջանցի» հասկացությունը։Վահան Թոթովենցի եռահատոր «Բաքու» վեպը այժմ լույս է տեսնում մեկ ամբողջական գրքով։
Վեպում չքավորության մաքառումներով գոյամարտող ամուսիններ Մարթայի և Վիրաբի միակ որդին՝ Լևոն..
Հատորում ընդգրկված են հոգեբույժ, հոգեթերապևտ, գրող, հրապարակագիր, գրականագետ, բանասիրական գիտությունների թեկնածու Վարդգես Դավթյանի տարբեր տարիների ժողովածուներից ստեղծագործություններ, որոնք հիմնականում մարդու հոգեաշխարհի յուրահատուկ հոգեբանական դիտարկումներ և դրսևորումներն են:
Կազմեց, հրատարակությա..
Տորքը հայ առասպելաբանության ամենազորեղ դյուցազուններից է, որի տեսքից և ուժից վախենում էին բոլորը։ Բայց որքան մարմնով ահեղ, նույնքան էլ հոգով փխրուն էր նա ու պարզասիրտ՝ ունակ սիրելու և թախծելու։
«Հայրենի պատմություններ» խորագրով ներկայացվող պատմագեղարվեստական այս գրավիչ վիպակները՝ տոգորված հայրենասի..
Մարիամ Պետրոսյանի «Տունը, որտեղ...» վեպն առաջին անգամ հրատարակվել է 2009-ին: Երեք գրքից բաղկացած այս ստեղծագործության մեջ վառ և յուրահատուկ կերպով նկարագրվում են փակ հասարակությունը, նրա բնութագրական առանձնահատկությունները, նոր միջավայրում նորեկի հարմարվելու նրբերանգները: «Տունը» հաշմանդամ երեխաների..
Մարիամ Պետրոսյանի «Տունը, որտեղ...» վեպն առաջին անգամ հրատարակվել է 2009-ին: Երեք գրքից բաղկացած այս ստեղծագործության մեջ վառ և յուրահատուկ կերպով նկարագրվում են փակ հասարակությունը, նրա բնութագրական առանձնահատկությունները, նոր միջավայրում նորեկի հարմարվելու նրբերանգները: «Տունը» հաշմանդամ երեխաների..
Հայարայի հեքիաթը տեղի է ունենում Հին Հայաստանի և հարևան երկրների սահմաններում՝ Բրոնզե ու Երկաթե դարերի անցումային շրջանում ստեղծված հորինված աշխարհում:
Հարանիան ու Արանիան հարևան ազգեր են, որոնք կիսում են աստվածներ, մշակույթ և ֆիզիկական հատկություններ: Նրանցից յուրաքանչյուրը ձգտում է ամրապնդել իր ս..