Սիրելու համարձակությունը ենթադրում է սիրել թե՛ արատները, թե՛ առաքինությունները: Դրանք իրարից անբաժան են:
Ֆրանսիացի գրող Մարկ Լևիի առաջին գիրքն է. լույս է տեսել 2000 թվականին՝ նրան արժանացնելով «Գոյա-առաջին վեպ» մրցանակի: Այն մեծ հետաքրքրություն է առաջացրել ընթերցողների շրջանում և համարվում է ամեն..
Յան Մարթելի «Պիի կյանքը» վեպն անհավատալի պատմություն է նավաբեկությունից հետո օվկիանոսում գոյապայքար մղող պատանու մասին։ «Պիի կյանքը» գիրքն առավելապես հայտնի է դարձել համանուն ֆիլմի շնորհիվ։ Հանգամանքների բերումով հնդիկ պատանին և բենգալյան վագրը հայտնվում են բաց օվկիանոսում՝ միևնույն փրկանավակում։ Այ..
«Նուրբ, հարատև սիրավեպ, որը մեզ հիշեցնում է, թե որքան զորեղ կարող է լինել սերը»: Rapport
Ամերիկացի գրող Նիկոլաս Սփարքսի «Հիշարժան զբոսանք» վեպը՝ հիմնված իրական դեպքերի վրա, հրատարակվել է 1999-ի հոկտեմբերին: Ոգեղեն սիրո գեղեցկության և անմեղության, հավատի զորության և ներումի մասին է այս սրտառուչ պատմ..
- Իսկ դո՞ւ, երբևէ հիշե՞լ ես մեր մասին:- Չեմ էլ մոռացել երբեք:
Նիկոլաս Սփարքսն ամենաճանաչված հեղինակներից է ամբողջ աշխարհում: Նրա գրքերը թարգմանվել են բազմաթիվ լեզուներով ու վաճառվել միլիոնավոր օրինակներով: Սփարքսի սիրավեպերն առավել հայտնի են դարձել էկրանավորման շնորհիվ: Դրանցից է նաև «Հուշատետրը»: ..
«Արնագույն գործը» ու «Չորսի նշանը» ստեղծագործությունները նշանավոր խուզարկուի մասին պատմող առաջին երկու գործերն են՝ լույս տեսած համապատասխանաբար 1887 և 1890 թթ.-ին:
«Արնագույն գործը» վիպակում առաջին անգամ ծանոթանում ենք Շերլոք Հոլմսի մեթոդին, ականատես դառնում նրա և իր հավատարիմ ընկերոջ ու կենսագրի..
Շերլոք Հոլմսի ամենահայտնի արկածներից մեկի մասին պատմող «Բասկերվիլների շունը» ստեղծագործությունը առաջին անգամ լույս է տեսել 1902 թվականին: Իրադարձությունները տեղի են ունենում Դարթմուրում՝ Դևոնշիրի կոմսությունում: Հոլմսին հանձնարարված է բացահայտել սըր Չարլզի սպանությունը՝ հիմնված դիվային շան մասին անց..
1927 թ. հրատարակված և տասներկու պատմվածքից բաղկացած «Հոլմսի արխիվը» ժողովածուն վերջինն է հանրահայտ խուզարկուի արկածների մասին պատմող ժողովածուներից: Այս պատմվածքներում ընթերցողը հնարավորություն է ստանում միանգամայն այլ՝ հոգեբանական տեսնակյունից բացահայտելու Հոլմսին, որը, բժիշկ Ուոթսոնի խոսքով՝ ոչ ..
Սըր Արթուր Քոնան Դոյլը նախատեսել էր, որ «Հոլմսի հուշերը» պատմվածաշարը (առաջին անգամ տպագրվել է 1893թ․) հանրահայտ խուզարկուին նվիրված վերջին ժողովածուն կլինի։ Այդ իսկ պատճառով գիրքը եզրափակող «Վերջին գործը» ստեղծագործության մեջ կարդում ենք Հոլմսի մահվան մասին, որ պրոֆեսոր Մորիարտիի հետ ունեցած կռվի ա..
«Հրաժեշտի խոնարհումը» ժողովածուն լույս է տեսել 1917 թ.-ին և ընդգրկում է ութ պատմվածք: Ժողովածուն կրում է վերջին պատմվածքի վերնագիրը։ Այն Հոլմսի վերջին գործի մասին է՝ սերտորեն կապված Առաջին համաշխարհային պատերազմի հետ:..
«Շերլոք Հոլմսի արկածները» ժողովածուն սըր Արթուր Քոնան Դոյլի հեղինակած պատմվածքների ժողովածուներից է՝ բաղկացած 12 ստեղծագործությունից: Առաջին՝ «Սկանդալը Բոհեմիայում» պատմվածքը, տպագրվել է «Ստրենդ» ամսագրում 1891 թվականին: Գիրքը հրատարակվել է մեկ տարի անց և համարվում է Հոլմսի մասին պատմվածքների առաջին..
«Շերլոք Հոլմսի վերադարձը» սըր Արթուր Քոնան Դոյլի` Շերլոք Հոլմսի մասին հերթական ժողովածուն է՝ բաղկացած տասներեք պատմվածքից։ Գիրքն առաջին անգամ տպագրվել է 1905 թվականին: «Վերջին գործը» պատմվածքում իր ենթադրյալ մահից հետո լեգենդար խուզարկուն հաղթական վերադարձ է ունենում այս գրքի առաջին գործում: Ժողոված..
Համաշխարհային գրականության ամենախոշոր ներկայացուցիչներից մեկի՝ անգլիացի դրամատուրդ, բանաստեղծ Ուիլյամ Շեքսպիրի ստեղծագործությունների այս ժողովածուում ընդգրկված են նրա հեղինակած ողբերգությունները («Ռոմեո և Ջուլիետ», «Համլետ», «Օթելլո», «Լիր արքա», «Մակբեթ»), որոնցում արտացոլվում է կյանքի դաժանություն..