16-ամյա Ազան երբևէ չէր հետամտել քննելու անհայտ կորած միլիարդատեր Ռասել Փիքեթի առեղծվածը, սակայն հարյուր հազար դոլարը գայթակղիչ է, իսկ նրա լավագույն և ամենաանվախ ընկերուհին՝ Դեյզին, ցանկանում է անպայման այդ հետաքննությունն անել: Այսպիսով, երկուսով դուրս են գալիս Ռասել Փիքեթի որդու՝ Դեյվիսի հետքի վրա: Ազան փորձում է լինել լավ դուստր, լավ ընկեր, լավ ուսանող և գուցե անգամ լավ դետեկտիվ՝ այդ ընթացքում պարփակված լինելով իր սեփական մտքերի, հոգեբանական խնդիրների սեղմող հորձանուտում: «Ալյասկայի որոնումներում» և «Աստղերն են մեղավոր» գրքերի հեղինակ, մրցանակակիր գրող Ջոն Գրինը այժմ կիսվում է Ազայի պատմությամբ, որը սիրո, դիմացկունության և հարատև ընկերության ուժի մասին մի հիասքանչ նովել է:

Ձեզ ենք ներկայացնում մեջբերումներ գրքից:

★Երջանիկ ավարտները կամ այնքան էլ երջանիկ չեն, կամ էլ դեռ ավարտ չեն:

★Հասկանում եմ, որ ոչինչ հարատև չէ: Բայց ինչո՞ւ եմ բոլորին կարոտում:

★Ապրել՝ նշանակում է կարոտել:

★Սերը ողբերգություն կամ ձախողում չէ, այլ՝ պարգև:

★Կյանքը պատմություն է, որ պատմում են քո մասին, և ոչ թե այն, ինչ ինքդ ես պատմում:

★Շատ քիչ է պատահում, երբ գտնում ես մեկին, ով տեսնում է նույն աշխարհը, ինչ դու:

★Միգուցե դու այն ես, ինչ չես կարող չլինել:

★Ինչ-որ մեկին կորցնելուց հետո ես հասկանում, որ վաղ թե ուշ բոլորին կորցնելու ես:

★Դու իրական ես, ոչ որովհետև մարմին ունես, այլ որովհետև մտածում ես:

★Լինել խոցելի նշանակում է այնպես անել, որ մարդիկ քեզ օգտագործեն: