• Խանդը մի մարդուց չէր սկսվում ու նրանով ավարտվում: Այն օդից էր սկսվում, որ սիրելի մարդն էր շնչում, ու երբեք չէր ավարտվում: Նույնիսկ նրա մահով:

• - Ինչո՞ւ եմ սիրում քեզ, Քլե՛ղֆե:
- Ուղղակի որովհետև ես այստեղ եմ: Ու որովհետև դու սիրում ես կյանքը: Ես քեզ համար կյանքի մի անանուն դրվագ եմ: Ծայրաստիճան վտանգավոր:

• Նրան թվաց՝ կարող էր լսել լույսի ձայնը: «Այնքա՜ն բան կարող էինք լսել, եթե կարողանայինք բավականաչափ լուռ լինել»:

• Նա ոսկի, կապույտ ու գինու կարմիր էր շնչում: Նա զգաց, թէ ինչպես առողջարանն ու նրա վերջին ստվերը նույնպես լուծվեցին այդ գույների մեջ: Նա սպասում էր դրան: Դրա համար էր նա այստեղ եկել: «Շողշողուն երջանկություն, - մտածեց նա, - աշխարհի ամենաթանկ երջանկությունը»:

• «Երջանկություն» բառը մեր օրերում ծայրահեղ նշանակություն է ստացել: Հարյուրամյակներ են եղել, երբ այն անհայտ էր...

• Սիրո հարցում ոչ ոք հասուն չէ: Սեր..., ինչ լայն հասկացություն է ... ու ամեն ինչ տեղավորվում է դրա մեջ:

• - Ես սիրում եմ քեզ, Լի՛լիան:
- Որովհետև տեսարաններ չե՞մ սարքում:
- Ոչ, դա սարսափելի կլիներ: Ես սիրում եմ քեզ, որովհետև դու մի անսովոր տեսարան ես սարքում ինձ համար:

• Ես գիտեմ, որ մեռնում եմ, ես դա ավելի լավ գիտեմ, քան դու, այդքան բան, ու դա է պատճառը, որ այն, ինչ քեզ համար աղմուկ է, ինձ համար միայն հեծկլտոց է, ճիչ ու ցնծություն, և ինչը քեզ համար առօրյա է, ինձ համար բարեգթություն է ու նվեր:

• Արի նորից երկիր իջնենք ու ամուր բռնվենք: Այնքան հեշտ է գետնից կտրվելը, երբ լիալուսին է: Երազներն էլ ծանրության ուժ չունեն:

• - Դու երջանի՞կ ես:
- Դա ո՞րն է:
- Դեռ չգիտե՞ս: Բայց իսկապես որ, ո՞վ գիտի: Ասեղի ծայրին պարելն է երևի:

• - Ի՞նձ էիր սպասում:
- Այո: Կարգին մարդ ես դարձնում ինձ: Առանց քեզ՝ էլ չեմ ուզում ոչինչ:

• Կարիք չկա կյանքի դեմքին նայելու: Այն միայն զգալու կարիք կա:

• - Ի՞նչ կապ ունի սերը ճշմարտության հետ:
- Ոչ մի: Այն ճշմարտության հակադրությունն է:
- Ոչ, սիրո հակադրությունը մահն է, իսկ սերը դառն կախարդանք է, որ կարճ ժամանակով մոռանալ է տալիս մահը: Դրա համար էլ, եթե ինչ-որ բան ես հասկանում մահից, մի քիչ էլ սիրուց ես հասկանում: Սակայն դա նույնպես կես ճշմարտություն է: Ո՞վ է մահից գլուխ հանում:
- Ոչ ոք, միայն այն գիտենք, որ այն կյանքի հակադրությունն է, ոչ թե սիրո, չնայած սա էլ է կասկածելի:

• «Պիտի մնայի նրա մոտ, - մտածեց Քլեղֆեն,- ի՞նչ է կատարվում ինձ հետ: Ինչքան անշնորհք ես դառնում, երբ իրոք սիրում ես: Ինչպե՜ս է խամրում գերազանցությանդ փայլը: Որքա՜ն մենակ ես, ու ինչպե՜ս է ամբողջ փորձդ գոլորշանում, և երևում է՝ որքան անվստահ ես: Ես իրավունք չունեմ նրան կորցնել»:

• Ես ապուշ եմ: Եվ օրեցօր ավելի: Բայց ես դեմ չեմ դրան: Դա ինձ դուր է գալիս: Միայն, եթե դու այստեղ ես: Ես քեզ շատ եմ սիրում:

• Լիլիանը չէր սարսափում դժբախտությունից, նա չափազանց երկար էր ապրել դրա հետ ու անցել դրա միջով, նա չէր սարսափում նաև երջանկությունից, ինչպես շատերը, որ կարծում էին՝ որոնում էին այն, նա սարսափում էր միջակության բանտից:

• Մի՞թե միշտ էլ ավարտից առաջ գոնե մի վերջին, մեծ բռնկում չէր լինում, որի ժամանակ ամեն ինչ անհետանում էր՝ վախճանին ընդառաջ:

• Ինչու՞ ենք ծերանում, ինչու չենք մինչև ութսուն տարեկանը երեսուն տարեկանի պես ապրում ու հետո հանկարծ մեռնում:

• Ճիշտ ժամանակին կանգ առնելը կյանքի մեծ արվեստն է: