«Եթե դու հուգուդ խորքում չունես որևէ թշնամի, ապա դու այս աշխարհում անպարտելի ես։ Ռազմավարության կանոններից ելնելով՝ դու պետք է լինես շատ ուշադիր․ երբ էլ որ նոր ախոյան հայտնվի, դու պետք է ուսումնասիրես նրան, արդյո՞ք կարող է նա դառնալ քո մրցակիցը, և եթե այդպես է, ի՞ նչ է անհրաժեշտ անել։ Դու պիտի փորձես սովորել ցանկացած մեկից, ով կարող է ուժեղ լինել քեզանից, այլ ոչ թե ատես նրան։ Եթե դու քո մրցակցին վերաբերվում ես չափազանց լուրջ և մտադիր ես սպանել այդ թշնամուն, ապա քո գործելաոճը լիովին բացահայտված է․․․Ատելությունը քեզ միայն անհեռատես կդարձնի»։

Ջեք Մա

«Անցած տասնհինգ տարիների ընթացքում Չինաստանը փոխվել է մեր շնորհիվ, և մենք հույս ունենք՝ հաջորդ տասնհինգ տարիների ընթացքում աշխարհը ևս կփոխվի մեր շնորհիվ»։

Ջեք Մա

«Եթե ձեզ է պատկանում բիզնեսի 100%-ը, սակայն չեք կարողանում աշխատացնել այն, ապա ձեզ է պատկանում զրոյի 100%-ը։

Ջո Ցայ

«Չինացի ժողովուրդը նախկինում հպարտությամբ էր լցվում աշխարհի գործարանը լինելու մտքից։ Այսօր բոլորը գիտեն, թե ինչ արժեցավ նման մտածողությունը։ Մեր ջուրը դարձել է ոչ խմելի, սնունդը՝ ուտելու համար անպիտան, կաթը՝ թունավոր, և որ ամենավատն է, մեր քաղաքներում օդն այնքան է աղտոտված, որ հաճախ մենք չենք կարողանում տեսնել արևը»։

Ջեք Մա

«Մարդկանց մեծամասնության կարծիքով Alibaba-ի ընթացքը մի սովորական պատմություն է։ Սակայն դա պարզապես պատմություն չէ, այն ռազմավարություն է »։

Ջեք Մա

— Այսօրը դաժան է, վաղն ավելի դաժան է լինելու, սակայն վաղվան հաջորդող օրը հրաշալի է լինելու։ Այդուհանդերձ, մարդկանց մեծամասնությունը կմահանա վաղը երեկոյան։ Նրանք չեն կարողանալու տեսնել արևածագը, որը գալու է վաղը չէ մյուս օրը,— ասում էր Ջեք Ման։

— Եթե դու չես կարողանում վայելել արևի լույսը, դու չես կարող իրապես երջանիկ լինել ու արդեն կարևոր չէ, թե որքան ունևոր ու զորեղ ես դու,— սիրում էր ասել Ջեք Ման։

Ընկերության գործունեության վաղ շրջանում նա տալիս էր 3 բացատրություն, թե ինչպես ընկերությունը գոյատևեց, — Մենք չունեինք փող, մենք չունեինք որևէ տեխնոլոգիական սարքավորում, մենք նույնիսկ որևէ բիզնես նախագիծ չունեինք։

Ջեք Մա

Ջեք Մայի անսահման ազդեցության հիմքում ընկած էր դասվանդման հանդեպ ունցած նրա մեծ կիրքը։ Թեպետ նա իր մասնագիտությամբ չի աշխատում արդեն 2 տասնամյակ, նա իրականում երբեք չի դադարել ուսուցիչ լինելուց։ Ջեքը սովորություն ուներ կատակելու, թե իր դեպքում CEO (Chief Executive Officer), որը թարգմանաբար նշանակում է Գլխավոր Գործադիր Տնօրեն, կարող է լինել Chief Educational Officer ՝ Գլխավոր Կրթական Տնօրեն։

Ջեքի հրաշալի ուղերձներից մեկն էլ սա է, — «Հավատացե՛ք ձեր երազանքին և հավատացե՛ք ինքներդ ձեզ։ Ուրիշներից սովորե՛ք ռազմավարություն և հմտություններ, սակայն երբեք մի՛ փոխեք ձեր երազանքը»։

Ջեքը պարզապես հաճույք էր ստանում իր անգլերենը կիրառելու ցանկացած հնարավորությունից։ Նա սկսել էր արթնանալ նախքան լուսաբացը, հեծանիվով 40 րոպե ճանապարհ էր կտրում, որ հասներ «Հանչժոու» հյուրանոց զբոսաշրջիկներին դիմավորելու համար։ Ինչպես հետո նա հիշում է․ «Ամեն առավոտ ժամը 5-ից ես սովորություն ունեի անգլերեն կարդալու հյուրանոցի առաջ նստած։ Բազմաթիվ այցելուներ էին գալիս ԱՄՆ-ից ու Եվրոպայից։ Ես նրանց ուղեկցում էի դեպի Վեսթ լիճ առանց որևէ վճարի, իսկ նրանք ինձ անգլերեն էին սովորեցնում։ Եվ այդպես ինը տարի։ Ես բարելավում էի իմ անգլերենը ամեն առավոտ, ու կարևոր չէր՝ ձյուն էր գալիս, թե անձրև»։

— «Անգլերենն ինձ շատ էր օգնում, այն ինձ օգնում էր ավելի լավ ճանաչել աշխարհը։ Այն օգնում էր ինձ հանդիպել աշխարհի լավագույն CEO-ներին ու աշխարհի լիդերներին, ինչպես նաև օգնում էր ինձ հասկանալ Չինաստանի ու աշխարհի միջև հեռավորությունը»։

Ջեքը մտաբերում է իր առաջին «հանդիպումը» ինտերնետին․«Իմ ընկեր Ստյուարտը․․․․ասաց․ «Ջեք սա է ինտերնետը, դու կարող ես այստեղ գտնել այն ամենը, ինչ հետաքրքրում է քեզ»։ Ես զարմացա՝ իսկապե՞ս։ Այդպես՝ ես որոնեցի գարեջուր բառը․․․․․ Շատ պարզ բառ։ Ես չգիտեմ, թե ինչու որոնեցի հենց գարեջուր-ը ։ Եվ ես գտա ամերիկյան, գերմանական, սակայն ոչ մի չինական գարեջուր։ Ինձ դա շատ հետաքրքրեց, ու ես որոնեցի Չինաստան բառը, սակայն չկար ոչ մի Չինաստան, ոչ մի տեղեկություն նրա մասին»։

Ի հակասություն Միացյալ Նահանգներում B2B (բիզնեսը բիզնեսի համար) կայքերի, որոնք կենտրոնացել էին խոշոր ընկերությունների վրա, Ջեքը որոշեց կենտրոնանալ «մանր ծովախեցգետիններ» հավաքելու վրա։ Նա ոգեշնչված էր իր սիրելի «Ֆորեսթ Գամփ»-ով, որտեղ Գամփը փոթորկից հետո հարստություն է կուտակում ՝ փոքրիկ ծովախեցգետիներ որսալով։ — «Ամերիկյան B2B կայքերը կետեր են, սակայն ծովային կենդանիների 85%-ը ծովախեցգետնի չափեր ունեն։ Ես չեմ ճանաչում որևէ մեկին,ով գումար է վաստակում կետերից, բայց ես տեսել եմ շատերին, ովքեր դրամ են վաստակում մանր ծովախեցգետիններից»,— ասում էր Ջեքը։

Ջեքը քաջ գիտակցում էր eBay-ի վրա իր սևեռման պատճառը․ նա հետագայում պարզաբանում էր․ «Մենք գործարկեցինք Taobao-ն ոչ թե ավելի հարստանալու հեռանկարով, այլ որովհետև հասկանում էինք, որ Միացյալ Նահանգներում eBay-ն իր ողջ եկամուտը ստանում էր փոքր բիզնեսից, ուստի մի օր արշավելու էր մեր ուղղությամբ»։
Այսպիսով՝ ամեն ինչ որոշված էր։ Alibaba-ի թիրախը դառնալու էր սպառողական ապրանքների էլեկտրոնային առևտրի շուկան։ Ջեքի համարձակությունը էլ ավելի մեծացավ 2002թ-ի վերջին Տոկիո կատարած այցից հետո, որտեղ նա Մասսայոշի Սոնին գտավ զվարթ տրամադրության մեջ։ Yahoo Japan ընկերությունը դեռ վերջերս էր eBay-ին վտարել Ճապոնիայի ափերից՝ վերջապես ապահովելով SoftBank-ի կայունացումը dot-com-երի արժեզրկմանը հաջորդած մի քանի տառապալից տարիներից հետո։ SoftBank-ը պայմանագիր ստորագրեց, որով պարտավորվում էր 80 միլիոն ԱՄն դոլարի ներդրում կատարել Alibaba ընկերությունում նոր ձեռնարկման համար։

Այս լուրը Ջեքին ուրախություն էր պատճառել։ Նա Forbes ամսագրում կեսկատակ-կեսլուրջ ասում էր․ «eBay-ն ունի խորը գրպաններ, սակայն մենք անցք կբացենք նրանց գրպանում»։ Չինաստանի ԶԼՄ-ներին հարցազրույց տալիս՝ նա ծաղրով էր խոսում նոր ներդրման մասին․ «Երբ ես լսեցի, որ eBay-ը 100 միլիոն դոլար է ծախսելու այս շուկա ներխուժելու համար, կարծեցի՝ նրանք գործելաոճի ոչ մի հմտություն չունեն։ Եթե դու օգտագործում ես դրամը խնդիրներ լուծելու համար, գրողը տանի, էլ ինչու՞ պիտի աշխարհը գործարարների կարիք ունենար։ Գործրարները հասկանում են, թե ինչպես ընդլայնել իրենց բիզնեսը ամենափոքր ռեսուրսներով»։
 Նույնիսկ SoftBank-ի ֆինանսավորմամբ՝ Ջեքը չուներ այնպիսի ռեսուրսներ, ինչպիսին eBay-ը կարող էր բերել Չինաստան, եթե ուզենար։ eBay-ի մոտեցումը չընդունելով՝ նա ավելացնում էր․ «Որոշ մարդիկ ասում են՝ կապիտալի ուժը անչափ մեծ է։ Այո՛, կապիտալն ունի այդ ուժը։ Սակայն իրական ուժը մարդկային ներուժն է, որով տնօրինվում է այդ կապիտալը։ Մարդկային ներուժը ամենազորեղն է։ Գործարար մարդու ներուժն անսպառ է»։

Alibaba-ի հաջողության գրավականներից մեկն էլ այն է, որ այստեղ աշխատող մարդկանց մեծամասնությունը կանայք են կազմում։

Ջեք Մա

Եթե դու չհանձնվես, դու դեռևս հաղթելու հնարավորություն ունես։ Հանձնվելը ամենամեծ ձախողումն է։

Ջեք Մա

Ջեքը սիրում է լինել շոումեն՝ կոտրելով կարծրատիպերը։ Մինչ մյուս գործարար մագնատները նախընտրում են ամպագոռգոռ խոսել իրենց հզոր կապերի մասին կամ դիպլոմների մասին, Ջեքը մտերիմների մջավայրում հաճույքով նշում է, որ ինքը չունի ո՛չ հարուստ և ազդեցիկ հայրիկ, ո՛չ էլ նույնիսկ ազդեցիկ քեռի։ Քանի որ նա երբեք չի ուսանել արտասահմանյան որևէ բուհում, նա ամեն անգամ հաճույքով իրեն նկարագրում է այսպես․ «100%-ով պատրաստված եմ Չիաստանում» (one hundred percent Made in China.): Նա տեխնոլոգիական ընկերության նախագահ է առանց որևէ տեխնոլոգիական կրթության։ 2013թ․ Սթենֆորդի համալսարանում Ջեքը խոստովանեց․«Նույնիսկ այսօր, ես դեռևս չեմ հասկանում, թե ինչի համար է այդ ողջ կոդավորումը, ես նույնիսկ գլուխ չեմ հանում համացանացի հիմքը հանդիսացող տեխնոլոգիաներից»։ Նա իր կարիերան զարգացրել է՝ թերագնահատելով իրեն։ «Ես մի հասարակ մարդ եմ․ ես խելացի չեմ։ Բոլորը կարծում են, թե Ջեք Ման շատ խելացի է։ Գուցե ես ունեմ խելացի դեմք, սակայն ունեմ նաև շատ հիմար մտքեր»։ 

«Եթե գետնի վրա կա ինը ճագար, և եթե դուք ուզում եք բռնել մեկին, ապա կենտրոնացեք հենց այդ մեկի վրա։ Եվ եթե կարիք կա փոխելու մարտավարությունը, փոխե՛ք այն, սակայն մի՛ փոխեք ճագարին։ Սկզբում բռնեք մեկին, դրեք նրան ձեր պարկում, իսկ հետո որսացեք նաև մյուսներին»։

Ջեք Մա