1932 թվականին լույս տեսած «Էնդհաուզի առեղծվածը» վեպը Ագաթա Քրիստիի ամենահայտնի ստեղծագործություններից է։ Սա հեղինակի՝ թվով յոթերորդ գործն է, որի գլխավոր հերոսը Էրքյուլ Պուարոն է։ Սյուժետային զարգացումներն ընթանում են կտրուկ և անսպասելի, ինչը հատուկ է դետեկտիվի թագուհու բոլոր վեպերին։ Եվ միայն խորագետ ու փորձառու խուզարկուին է հաջողվում աստիճանաբար առանձնացնել անհավատալի թնջուկի բոլոր թելերը։

Ձեզ ենք ներկայացնում 7 մեջբերում Ագաթա Քրիստիի «Էնդհաուզի առեղծվածը» գրքից։

1․ - Մարդիկ իմ մասին ասում են. «Նա Էրքյուլ Պուարոն է, պատվարժանը, անկրկնելին, նրա նմանը չի եղել և չի էլ լինի»: Eh bien, գոհ եմ և ոչինչ ավելի չեմ ցանկանում: Ես համեստ մարդ եմ:

2․- Բայց երբ ասում եմ՝ հեռացել եմ, այլևս չեմ աշխատում, ուրեմն վերջ: Ես բեմի մարդ չեմ, որ տասնյակ անգամ հրաժեշտ տամ հասարակությանը:

3. - Պուարո՛,- ասացի ես,- քիչ առաջ մտածում էի:
- Սքանչելի զբաղմունք է, ընկե՛րս: Շարունակեք մտածել:

4. -Մադա՛մ, կարո՞ղ եմ մի անհամեստ հարց տալ։
-Իսկ մեր օրերում այդպիսի հարցեր կա՞ն։

5. -Չարը միշտ է պատժվում, մսյո՛, սակայն պատիժը երբեմն բացահայտ չի լինում։

6. - Գաղտնիք պահելը արվեստ է, որը պահանջում է բազում ստեր ասել, իսկ դրա համար պետք է դերասանական մեծ ձիրք և այդ կատակերգությամբ ի սրտե հիանալու շնորհ։

7. -Երբեք պետք չէ հանձնվել։ Սա է իմ նշանաբանը։ Մի մտածեք փորձանքի մասին, և այն չի գա։