1936 թ. լույս տեսած «Սպանություններ այբբենական կարգով» ստեղծագործությունը Ագաթա Քրիստիի ամենանշանավոր վեպերից է: Ամբողջ Անգլիան ցնցած ABC անունով հայտնի սերիական մարդասպանն իր նպատակին հասնելու համար սպանում է սովորական կյանքով ապրող և իրար հետ ոչ մի կապ չունեցող մարդկանց՝ ըստ նրանց անունների այբբենական կարգի: Մարդասպանի դեմ պայքարում է Էրքյուլ Պուարոն՝ նշանավոր խուզարկուն՝ փորձելով բացահայտել մութ պատմության բոլոր մանրամասները:

Ձեզ ենք ներկայացնում 12 մեջբերում՝ Ագաթա Քրիստիի «Սպանություններ այբբենական կարգով» գրքից:

 

 

 

1.      Բոլոր հանգիստ մարդկանց համբերությունն էլ մի օր սպառվում է, ու նրանք վրեժխնդրությամբ են լցվում։

 

 

2.      -Ո՞վ եք Դուք։ Դուք ոստիկա՞ն եք։

-Ես ավելի լավն եմ, քան ոստիկանները,-ասաց Պուարոն։

Նա դա նշեց առանց գիտակցված գոռոզության։ Նրա համար դա պարզապես փաստ էր։

 

 

3.      Մարդն ապրելով է սովորում

 

 

4.      Հիվանդ լինելու մեջ մի նրբություն էլ կա. տղամարդիկ չեն կարող վիճել քեզ հետ։

 

5.      Ինչպես մեկ անգամ մի ծեր խելացի ֆրանսիացի ասել է ինձ, խոսքը մարդու հայտնագործությունն է, որ իրեն մտածելուց հեռու պահի։ Դա նաև լավագույն միջոցն է բացահայտելու այն, ինչ նա թաքցնում է։ Հասթի՛նգս, մարդը չի կարող դիմադրել խոսակցության ընձեռած հնարավորությանը՝ բացահայտելու ինքն իրեն։

 

 

6.      -Դուք հրաշալի մարդ եք, պարո՛ն Պուարո։

Ինչպես միշտ, Պուարոն չմերժեց հաճոյախոսությունը։ Նա նույնիսկ չկարողացավ համեստ երևալ։

 

 

 

7.      Կանայք, նույնիսկ նրանցից լավագույնները, մյուս կանանց հանդեպ մի փոքր չարակամ են։

 

 

 

8.      Հասթի՛նգս, իմ ուժն իմ ուղեղն է, ոչ թե ոտքերս։ Այն բոլոր պահերին, որ, Ձեր կարծիքով, ծուլություն եմ անում, ես մտածում եմ։

 

 

 

9.      Բժիշկ Թոմփսոնը լռեց ու կոպտորեն քիթը վեր քաշեց։

-Թող լինի այնպես, ինչպես ասում ես, եթե չես ցանկանում փաստերն ընդունել,-կարծես ասում էր քիթը։

 

10.  -Հետաքրքիր է՝ արդյո՞ք նա գեղեցիկ էր։

-Այդ մասին ոչ մի տեղեկություն չունեմ,֊կարծես խուսափելով ասաց տեսուչ Քրոումը։ Իսկ նրա շարժուձևից կարելի էր հասկանալ՝ ինչ է մտածում. «Ա՜խ, այս օտարերկրացիները, բոլորն էլ նույնն են»։

Պուարոն մի պահ զվարճալի տեսք ընդունեց.

-Դա Ձեզ համար կարևոր չէ։ Բայց pour une femme (կնոջ համար), դա ամենակարևորն է։ Շատ հաճախ նման բաները կանխորոշում են կանանց ճակատագիրը։

 

 

11.  -Աստվա՜ծ իմ,֊ ուշքի գալով՝ ասացի։-Ենթադրում եմ՝ երբ մյուս անգամ Անգլիա գամ, Դուք արհեստական բեղեր եք կրելու, թե՞ դա արդեն այդպես է։

Պուարոն խոժոռվեց։ Բեղերը միշտ նրա թույլ կողմն են եղել։ Նա շատ էր հպարտանում դրանցով։ Ու իմ խոսքը շատ վշտացրեց նրան։

-Ոչ, ընկե՛րս, իհարկե, ո՛չ։ Փառք Աստծո, այդ օրը դեռ հեռու է։ Կեղծ բեղե՜ր։ Quel horreur! (Ի՜նչ սարսափելի է)։

 

 

12.  -Հասթի՛նգս, Դուք, ինչպես միշտ, հրաշալի եք ու դյուրահավատ։ Տարիները չեն փոխել Ձեր այդ բնավորությունը։ Դուք մի շնչով արտաբերում եք խնդիրն ու դրա լուծումը ու անգամ չեք նկատում՝ ինչպես։