ԽՈՐԱԹԱՓԱՆՑ, ՀԱՄԱՐՁԱԿ, ՀԱՆԴՈՒԳՆ և ՍՈՒՐ

​«Աստղերն են մեղավոր» գիրքը մրցանակակիր գրող Ջոն Գրինի դեռևս ամենահավակնոտ և սրտաճմլիկ ստեղծագործությունն է, որ փառահեղ կերպով ուսումնասիրում է ողջ և սիրահարված լինելու զվարճալի, հուզիչ և ողբերգական գործընթացը:

Ձեզ ենք ներկայացնում մեջբերումներ ​«Աստղերն են մեղավոր» բեսթսելերից:

***

1. Իմ մտքերն աստղեր են, որոնք չեմ կարողանում համաստեղության մեջ միավորել։ Ես ուզում եմ ասել, որ համարյա բոլորը տարված են աշխարհի վրա իրենց հետևից ինչ-որ մի հետք թողնելու մտքով։ Բոլորն են ուզում հիշվել։ Ես էլ եմ դա ուզում։ Բայց մարդկանց թողած հետքերը շատ հաճախ սպիներ են…

2. Ցավը ուզում է, որ իրեն զգան։

3. Իրական սերը ծնվում է դժվարին ժամանակներում։

4. Սև օրերին Աստված մեր կյանք է ուղարկում լավագույն մարդկանց։

5. Եվ մինչև նա կարդում էր, ես սիրահարվեցի. այնպես, ինչպես մենք սովորաբար քնում ենք՝ դանդաղ և հետո միանգամից։

6. Սիրել, նշանակում է կատարել խոստումը ցանկացած պարագայում։

7. Յուրաքանչյուրը պետք է ունենա իրականա սեր, որը կտևի առնվազն մինչև կյանքի վերջ։

8. Կորցնել մի մարդու, ում հետ քեզ կապում են հիշողությունները, նույնն է ինչ կորցնել հիշողությունը, և կարծես այն ամենը, ինչ մենք արել ենք, պակաս իրական և կարևոր, քան մի քանի ժամ առաջ։

9. Նա այնքան գեղեցիկ է, որ չես հոգնում նրան նայելուց։

10. Դու չես որոշում այս աշխարհում քեզ ցավ կպատճառեն, թե ոչ, բայց կարող ես ընտրել, թե ով ցավ պատճառի քեզ։