Էրիխ Ֆրոմի «Սիրելու արվեստը» գիրքը միջազգային բեսթսելեր է, որ 60 տարի է, ինչ ցույց է տալիս միլիոնավոր ընթերցողների, թե ինչպես հասնել լիառատ, արդյունավետ կյանքի` զարգացնելով սիրո` իրենց թաքնված կարողությունները: Մարդկանց մեծ մասը չի կարողանում սիրել այն մակարդակի վրա, որն առավել կարեւորում է հեղինակը՝ Ֆրոմը. այն է` սեր, որ կազմված է հասունությունից, ինքնաճանաչողությունից եւ քաջությունից: Ինչպես ամեն արվեստ, սերն էլ պահանջում է հմտացում եւ կենտրոնացում, ինչպես նաեւ գիտելիք եւ ըմբռնում: ​

Իր «Սիրելու արվեստը» դասական գործում հայտնի հոգեվերլուծաբան եւ սոցիալական փիլիսոփա Էրիխ Ֆրոմը բացահայտում է սերը իր բոլոր կողմերով. ոչ միայն ռոմանտիկ սեր, որում արմատավորվել են կեղծ հայեցակարգեր եւ վեհ սպասումներ, այլ նաեւ եղբայրական սեր, էրոտիկ սեր, սեր սեփական անձի հանդեպ, սեր Աստծո հանդեպ եւ ծնողական սեր:

***

Ձեզ ենք ներկայացնում 5 մեջբերում Էրիխ Ֆրոմի գրքից:

1. Մարդիկ մտածում են, որ սիրելը հեշտ է, բայց դժվար է սիրո իսկական օբյեկտ գտնել կամ էլ սիրված լինել այդ օբյեկտի կողմից:

2. Նա չէ հարուստը, ով շատ ունի, այլ նա` ով շատ է տալիս: Ժլատը, որ վախենում է ինչ-որ բանից զրկվել, հոգեբանական իմաստով աղքատ է, չնայած, որ, նա շատ ունի:

3. Սերն ակտիվ հետաքրքրություն է նրա կյանքով և զարգացմամբ, ում նկատմամբ տածում ենք այդ զգացմունքը: Որտեղ չկա ակտիվ հետաքրքրություն, այնտեղ չկա սեր:

4. Հարգանքն ամենևին էլ վախ և ակնածանք չէ, այլ` մարդուն այնպիսին տեսնելու ունակություն, որպիսին նա է` գիտակցելով նրա յուրօրինակությունը:

5. Սիրո մեջ պարադոքս կա` երկու էակները դառնում են մեկ և դրանով հանդերձ` մնում առանձին: