Menu
Your Cart

Մեր մասին

‹‹Էդիթ Պրինտ›› հրատարակչությունը հիմնադրվել է 1993 թվականին: Մասնագիտացած լինելով գրքերի տպագրման և հրատարակման գործում՝ իր երեսունմեկամյա գործունեության ընթացքում այն լույս է ընծայել ավելի քան 5000 անուն գիրք: Հանդիսանալով հայաստանյան գրաշուկայի առաջատարներից մեկը՝ «Էդիթ Պրինտը» հրատարակում է.

  • Նախադպրոցական և դպրոցական գրականութուն
  • Ուսումնաօժանդակ և մեթոդական ձեռնարկներ
  • Մանկապատանեկան գրականություն
  • Գեղարվեստական գրքեր
    ա) Դասական գրականություն
    բ) Ժամանակակից հայ և օտար հեղինակների գործեր
  • Մասնագիտական գրականություն
  • Ինքնազարգացմանն ուղղված գրքեր
  • Բիզնես գրքեր և կենսագրականներ

ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

Հրատարակչության ուսումնադաստիարակչական և ժամանացային հարթակն է krtaditak.am կայքը, որն արդեն հասցրել է սիրվել երեխաների և պատանիների կողմից։ Ինտերնետային մեկ տիրույթում հասանելի են հայ և համաշխարհային մանկապատանեկան գրականության լավագույն նմուշները։

Հարթակը հնարավորություն է ընձեռում`

  • ինքնադրսևորվելու և ստեղծագործելու,
  • կարդալու էլեկտրոնային գրքեր (դասագրքեր, ծրագրային, ուսումնաօժանդակ, գեղարվեստական գրականություն),
  • մասնակցելու ամենատարբեր մրցույթների և էքսկուրսիաների,
  • անցկացնելու օգտակար ժամանց՝ զարգացնելով մտածողությունն ու տրամաբանությունը:

ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ

«Էդիթ Պրինտն» իրականացնում է նախադպրոցական և դպրոցական ուսումնական հաստատությունների ուսուցիչների և տնօրենների վերապատրաստումներ՝ ԿԳՄՍ նախարարության երաշխավորմամբ։ Հաշվի առնելով երկրում զարգացող ՏՏ ոլորտը՝ մենք գործարկել ենք ուսումնակրթական krtahartak.am կայքը, որը նախատեսված է ինչպես աշակերտների և ուսուցիչների, այնպես էլ լայն լսարանի համար:

      

ԴՊՐՈՑԱԿԱՆ ԵՎ ՃԱՆԱՉՈՂԱԿԱՆ ԷՔՍԿՈՒՐՍԻԱՆԵՐ

Ծրագիրը դպրոցահասակներին եւ ուսանողներին առաջարկում է ծանոթանալ գրքի ստեղծման ողջ ընթացքին: Տպագրատան էքսկուրսիային հաջորդում է հետաքրքրաշարժ, զարգացնող և ուսուցողական հատվածը՝ ֆիլմերի, մուլտֆիլմերի դիտում, տարբեր հեղինակների ստեղծագործությունների ընթերցում-քննարկումներ և զարգացնող խաղեր:

      

ԱՅԼ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ

  • Պարբերաբար կազմակերպվում են ընթերցանության մրցույթներ՝ միտված աշակերտների շրջանում գրքի և ընթերցանության նկատմամբ հետաքրքրության մեծացմանը:
  • «Էդիթ Պրինտը» համագործակցում է բազմաթիվ ճանաչված գրողների, գիտնականների և ուսուցիչների հետ, ունի առաջնակարգ մասնագետներով ու ժամանակակից սարքավորումներով հագեցած տպարան և հրատարակչական մաս, որտեղ անցկացվում են քննարկումներ, սեմինարներ և շնորհանդեսներ:
  • Հրատարակչությունը պարբերաբար մասնակցում է հայաստանյան և միջազգային գրքային ցուցահանդեսների, գրարվեստին վերաբերող մրցույթների, որոնց ընթացքում բազմիցս արժանացել է մրցանակների:
  • Հանդես է գալիս տարբեր բարեգործական ծրագրերով և միջոցառումներով, այդ թվում՝ համայնքային և դպրոցական գրադարանների համալրումներ:
  • Հրատարակչությունը պարբերաբար իրականացնում է տարաբնույթ ակցիաներ, ներկայացնում կորպորատիվ առաջարկներ (ամսվա տոն օրեր, Ամանոր, Գիրք նվիրելու օր, Երեխաների պաշտպանության օր, Անկախության օր, Ուսուցչի օր և այլն), որոնց ընթացքում հրատարակված գրքերի համար առաջարկվում են զեղչեր, տրամադրվում նվերներ և առաքման ծառայություն: