Menu
Your Cart

Միջոցառումներ

«Էդիթ Պրինտ» հրատարակչությունն առաջարկում է իր ծառայությունները սփյուռքի կրթօջախներին`
2024-2025 ուսումնական տարվա համար ուսումնական գրականություն ձեռք բերելու և գրադարանային
ֆոնդը հարստացնելու համար:

Համագործակցության արդյունքում, երկկողմանի պայմանավորվածությամբ, կրթօջախներին առաջարկելու ենք
զեղչեր և աջակցության ծրագրեր:

Առաքումն իրականացվում է ամենալայն աշխարհագրությամբ:

Գրքերի պատվերը ձևակերպելու համար ներբեռնեք այս ֆայլը
և այն լրացնելուց հետո ուղարկեք spyurq@editprint.am հասցեին:

Տեսահոլովակների մրցույթ

«Էդիթ Պրինտ» հրատարակչությունը, շարունակում է «Սփյուռքը տոնում է…» համայնքային և դպրոցական
տոնական միջոցառումների տեսահոլովակների մրցույթը: Այս անգամ մրցույթը նվիրված է մայիսյան
փառահեղ տոներից մեկին՝ մայիսի 28-ի Հանրապետության տոնին:

Մրցույթի նպատակն է նպաստել սփյուռքի կրթօջախներում հայկական տոների և դրանց խորհրդի հետ
կապված գիտելիքի զարգացմանը, ազգային ոգու բարձրացմանը, ինչպես նաև ներկայացնել սփյուռքում
իրականացվող ազգանվեր աշխատանքը հայաստանյան հասարակությանը: Տոնի խորհրդին առավել մոտ,
ինչպես նաև ստեղծագործական առավել հետաքրքիր տեսահոլովակները կտեղադրվեն հրատարակչության
Youtube ալիքում՝ դպրոցի մասին համառոտ տեղեկությամբ:

Հաղթանակի արժանացած դպրոցները կպարգևատրվեն «Էդիթ Պրինտ» հրատարակչության գրքերով:

Տեսահոլովակները պետք է լինեն 3-10 րոպե տևողությամբ:

Տեսահոլովակների ներկայացման վերջժամկետը 2024թ. հունիսի 16-ն է:

Տեսահոլովակները պետք է ուղարկել spyurq@editprint.am հասցեին:

Նախորդ հոլովակը կարող եք տեսնել այստեղ