Հայերեն առաջին տպագիր գիրքը` «Ուրբաթագիրքը», լույս է տեսել Վենետիկում, 1512թ.: Այն մասամբ հոգևոր, մասամբ աշխարհիկ գիրք է (կազմված է 7 մամուլից և 6 թերթից), տպագրվել է բոլորագիր տառատեսակով, երկգույն է՝ սև և կարմիր տպագրությամբ: Գրքում ամփոփված են չափածո աղոթքներ, պահպանագրեր, մեկ գլուխ Գրիգոր Նարեկացու «Մատեան Ողբերգութիւն»-ից, Կիպրիանոս Անտիոքացու «Աղոթքը», «Պատմություն Յուստիանէ կուսին» երկը: «Ուրբաթագիրքը», ինչպես նաև Գրիգոր Նարեկացու «Նարեկը», գործածում էին հիվանդությունների դեմ՝ որպես աղոթքներ:
«Էդիթ Պրինտ» հրատարակչությունը հրատարակել է հայերեն առաջին տպագիր գրքի՝ «Ուրբաթագրքի» բնօրինակի ֆաքսիմիլային պատճենը հայ գրատպության 500-ամյակի կապակցությամբ: Այն զետեղված է հատուկ «Ուրբաթագրքի» համար նախատեսված հուշանվերային տուփի մեջ:
Գիրքը բովանդակում է հայ ժողովրդական վեպի՝ Սասնա Ծռերի ինը ընտիր պատումներ՝ տարբեր բարբառներով՝ ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս Կարապետ Մելիք-Օհանջանյանի՝ զուգահեռ ..
Շուրջ 11 դար Գրիգոր Նարեկացու Մատյանը հմայում ու գերում է սերունդներին, բուժում, կրթում ու դաստիարակում: Նարեկացու ստեղծագործությանն անդրադարձել են տա..
Գիրքը բովանդակում է հայ ժողովրդական վեպի՝ «Սասնա Ծռերի» ինը ընտիր պատումներ՝ տարբեր բարբառներով և զուգահեռ ֆրանսերեն թարգմանությամբ, որը կատարել է Աիդ..
Հայկական տարազների ալբոմը նկարիչ-արվեստագետ Գևորգ Բրուտյանի տքնաջան աշխատանքի արգասիքն է: Այն ներկայացնում է Տիգրան Մեծից սկսած մինչև XX դարի կեսերի տ..