Ազգային երգարան / 365 երգ
- Պահեստում: առկա է
7000 AMD
Ձեր զամբյուղը դատարկ է
Տունը, ուր երգարաններ չկան, նման է հոգուց զուրկ մարմնի …
Երգարանն ընդգրկում է ժողովրդի կողմից սիրված 365 երգ՝ խոսքերի և մեղեդիների ճշգրիտ շարադրանքով ու դրանք ուղղորդող նվագակցությամբ: Այն բծախնդիր ու սիրով կատարված աշխատանքի արդյունք է և ներառում է հայ երգի գրեթե բոլոր ժամանակաշրջաններն ու տարատեսակները՝ խմբված ըստ բնույթի, ժանրի, թեմատիկ նյութի, հեղինակի և այլն:
Համոզված ենք, որ «Ազգային երգարան» ժողովածուն հայոց լավագույն երգերն ամփոփող «անխորտակ նավ է», որը, թափառելով ժամանակի ալիքների վրայով, իր «թանկարժեք բեռը» հոգատարությամբ փոխանցելու է սերնդից սերունդ:
Սիրելի՛ երգասեր, վստահ ենք, որ երգարանը կբացես ակնկալելով և կփակես հարստացած…
Սամվել Հարոյան
Հատկանիշներ | |
Կազմող (ներ) | Սամվել Հարոյան |
Լեզու | Հայերեն |
Էջաքանակ | 576 |
Հրատ. տարեթիվ | 2018 |
Տպագրություն | Սև սպիտակ |
ISBN | 978-9939-0-2581-0 |
Կազմ | Կոշտ |
Չափս | 15.5 x 21 սմ |