Կարդա եւ գունավորիր 3 / Թե ինչու... Հեքիաթներ բնության երեվույթների մասին
- Պահեստում: առկա է
350 AMD
Ձեր զամբյուղը դատարկ է
Նվիրում եմ բոլոր մանուկներին,
որոնց մաքրամաքուր երևակայության և
միամիտ հարցադրումների շնչով ծնվեցին այս հեքիաթները
Սիրելի՛ փոքրիկներ, մանուկ հասակում բոլորս էլ հարցեր ենք ունեցել. թե ինչու է ծովը փոթորկվում, սառույցը հալվում, ջրվեժներ առաջանում, լուսինը ձևափոխվում կամ հրաբուխ լինում: Այդ հարցերի պատասխանները մենք ստացանք դպրոց հաճախելուց հետո, երբ դասաժամերին մեր սիրելի ուսուցիչները մանրամասն բացատրում էին բնության երևույթների առաջացման պատճառները:
Բայց քանի որ դուք դեռ դպրոց չեք հաճախում, ես ցանկանում եմ ձեզ պատմել հեքիաթներ բնության երևույթների մասին: Դուք կիմանաք, թե ինչու է ծիածանը գունավոր, ինչու է կրակը ջրից վախենում, լուսինը ամեն օր ձևափոխվում, կայծակը ամպերից բողոքում, քամին կրակի հետ խաղում և այլն, և այլն... Ինչ որ ես հիմա ձեզ կպատմեմ, դուք հաստատ կնկատեք ձեր շրջակա միջավայրում:
Ճուղուր Երևանցի
Հատկանիշներ | |
Հեղինակ (ներ) | Ճուղուր Երևանցի |
Լեզու | Հայերեն |
Էջաքանակ | 32 |
Հրատ. տարեթիվ | 2020 |
Տպագրություն | Սև սպիտակ |
ISBN | 978-9939-75-023-1 |
Կազմ | Փափուկ |
Չափս | 16.5 x 24 սմ |